Հայաստանում առկա ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել, իսկ համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կարող է վտանգվել նաև ձվադրման շրջանը: Այս մասին դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ասաց Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
«Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են: Բացի դրանից, նկատվում է նաև երիտասարդացում, որը հանդիսանում է գերորսի արդյունք: Այսօր մենք առաջարկել ենք, որ 350 տոննայից ոչ ավելի կարողանան որսալ: Ինչ վերաբերում է կարասին, դրա պաշարները շարունակում են ընկնել, և մեր գնահատականով մոտավորապես 35-40 տոննայի են դրանք հասնում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թույլատրում ենք կարասի անսահմանափակ որս, քանի որ մենք նրան Սևանի համար համարում ենք ներմուծված ոչ ցանկալի ձկնատեսակ»,- ասաց Գաբրիելյանը:
Ի տարբերություն այլ ձկնատեսակների, ավելացել են սիգի պաշարները, սակայն ձվադրման շրջանում նրանց որսը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:
«Թեկուզ որ սիգի պաշարներն ավելացել են, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր ձվադրման շրջան է հանդիսանում սիգի համար, բայց բացահայտ ու անարգել ամենուրեք վաճառվում են ոչ միայն այդ ձվադրող վտառի ներկայացուցիչների ձկները, այլ նաև ձկնկիթը ու շատ զարմանալի է, որ որևէ արգելող գործողություն չի իրականացվում: Եթե մենք այսօր չենք պաշտպանում այս նախաձվադրային վտառը, ապա մենք վաղը չենք ունենա ձվադրող վտառ, քանի որ այդ նույն ձկները գնալու են հունվար ամսին ձվադրելու: Մենք այսօր մեկ ձուկ որսալով կորցնում ենք հազարավոր ձկներ»,- նշեց Բարդուղ Գաբրիելյանը:
Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենի խոսքով` սիգը Սևանա լճի ու հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի, և պետք է լճում ամեն վայրկյան պահպանել գոնե ձկնատեսակի անհրաժեշտ պաշարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01