Սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը Հայաստանում բնականոն է, և դրանք նկատվում են հիմնականում մինչև 14 տարեկան երեխաների մոտ:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ 2018 թվականի հոկտեմբերից հանրապետությունում սկսվել է սուր շնչառական վարակների սեզոնը:
«Ամբողջ տարին մոնիթորինգներ ենք իրականացնում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր մոնիթորինգներն իրականացվում են ամեն օր, որպեսզի անընդհատ իրազեկ լինենք, թե ինչ վիճակ է Հայաստանում: Այսօր, արձանագրված հիվանդացությունը բնականոն հունով ընթանում է: Այս պահի դրությամբ՝ 100 հազար բնակչից հիվանդացության ցուցանիշը կազմում է 136: Այսինքն՝ համաճարակային ամենացածր շեմից մոտ 1.1 անգամ սուր շնչառական վարակներով մարդկանց քանակն ավելացել է: Սա շատ բնական է այս սեզոնի ընթացքում: Հիվանդացությունն ավելի շատ նկատվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Մենք ամեն տարի նմանատիպ խնդիր ունենում ենք, ոչ մի արտառոց դեպք չկա»,- տեղեկացրեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցներ դիմում են հիմնականում մանկական բաժանմունքներում: Անցյալ շաբաթվանից ՀՀ-ում շրջանառվում է գրիպի վիրուսը:
«Մենք գրիպի սեզոնում ենք, և այն կշարունակվի մինչև 2019 թվականի մայիսը ներառյալ: Այս պահի դրությամբ՝ խուճապի մատնվելու ոչ մի դեպք և տվյալ չկա»,- շեշտեց ՀՀ ԱՆ բաժնի պետը: Նա հավելեց, որ այս պահին հետգրիպային բարդություններով հիվանդներ վերակենդանացման բաժանմունքներում չկան:
Թորոսյանը հորդորեց ազգաբնակչությանը գրիպի դեպքում մնալ տանը և բժշկի նշանակումով ստանալ համապատասխան բուժում, հատկապես, ամանորյա տոների ընթացքում հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ: Նա ընդգծեց, որ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ հնարավոր է ավելի բարդացնել իրավիճակը: Մասնագետն ասաց, որ պետք է պարտադիր հետևել հիգիենայի կանոններին՝ մաքուր պահել ձեռքերը, հաճախ օդափոխել տարածքը, հնարավորության սահմաններում սահմանափակել շփումներն հիվանդ անձանց հետ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը:
Համեմատելով 2017 թվականի ցուցանիշնեն ընթացիկ տարվա այս հատվածի հետ՝ ՀՀ ԱՆ բաժնի պետը նշեց, որ նույն պատկերն է, և որևէ փոփոխություն ցուցանիշներում չկա՝ ոչ դեպքերի նվազման և ոչ էլ ավելացման առումով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01