Այն, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում, վկայում է ՀԱՊԿ-ի անգործության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունն իր համար անակնկալ չէ, որովհետև Հայաստանի գործողությունների պատճառով ՀԱՊԿ-ում ստեղծվեց ճգնաժամ: «ՀԱՊԿ-ն՝ որպես անվտանգություն ապահովող կառույց, չի աշխատում: ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բոլորի համաձայնությամբ, բայց Հայաստանը որոշում կայացրեց ինքնուրույն: Արդեն շատ է խոսվել, որ Յուրի Խաչատուրովին առանց հետ կանչելու Հայաստանի նոր իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել, այսինքն՝ առանց մնացածի տեսակետը հաշվի առնելու որոշում կայացրել՝ վտանգելով Կազմակերպության հեղինակությունը»,- նշեց Կոլերովը: Այնինչ, ըստ վերլուծաբանի, Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, որովհետև կազմակերպության շրջանակում ինքնարժեքով զենք-զինամթերք է ձեռք բերում: Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ն չունի՞ Հայաստանի կարիքը, նա պատասխանեց. «Չունի: Հայաստանը ՀԱՊԿ անդամներից ցամաքային հեռավորություն ունի: Իսկ Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, եթե Հայաստանը չունենար ՀԱՊԿ-ի կարիքը, վաղուց դուրս կգար: Բայց ՀԱՊԿ-ն ձեռնտու է Հայաստանին»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին: Պաշտոնյան հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: «Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկի ու սպառնալիքի տեսանկյունից թափանցիկ կլինի»,-հայտարարել է արտգործնախարարը: Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ ԱՊՀ ցանկացած երկրում ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01