Միշտ բարձրաճաշակ երաժշտություն, եթերից դրական էներգիա փոխանցող պրոֆեսիոնալ հաղորդավարներ, ջերմ ու տաք մթնոլորտ. այս ամենը բնորոշում է «Ռադիո Վան»-ին, որը դարձավ 20 տարեկան: «Ռադիո Վանն» իր ծննդյան տարեդարձը իսկական տոնի էր վերածել իր հյուրերի և ռադիոսերների համար՝ ներկայացնելով նոր երաժշտական ստուդիան, որտեղ միշտ հնչելու է կենդանի երաշտություն:
Այս նորույթը լավագույն հնարավորությունն է տաղանդավոր երգիչների և բենդերի համար ներկայացնելու իրենց աշխատանքները, որոնք կհեռարձակվեն «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվեն սոցիալական տարբեր հարթակներով՝ Facebook, Instagram և այլն:
Ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով 20 տարի եթերում աշխատելուց հետո ժամանակն է նոր շրջափուլի, հարկավոր է նոր ու թարմ գաղափարներով ներկայանալ:
«Ռադիոն այն ավանդական ձևով, որով սկսվել է հեռարձակվել 20 տարի առաջ արդեն փոքր-ինչ կորցնում է հետաքրքրությունը: Մենք այսօր տներում չունենք ռադիո, մանավանդ երիտասարդներն արդեն ռադիո չեն լսում այդ ֆորմատով: Ռադիոն հարկավոր է փոփոխությունների ենթարկել, քանի որ դա ժամանակի պահանջն է: Իհարկե, ռադիոն ունի իր գաղտնիքը՝ անսպասելիության գործոնը, որը մարդուն պահում է տվյալ ալիքի վրա, բայց նորություն հարկավոր է: Մեր ստեղծած նոր երաժշտական ստուդիան կդառնա փոքրիկ «մյուզիք հոլլ», որտեղ կգան տարբեր երաժիշտներ և կներկայացնեն իրենց երաժշտությունը, ֆորմատը հրաշալի հարթակ կհանդիսանա այն խմբերի և երաժիտների համար, որոնք իրենց երգերը ձայնագրելու հնարավորություն չունեն, նրանց կտրամադրվի ողջ ձայնագրությունը»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:
«Ռադիո Վան»-ում նոր ստուդիայի բացման և ծննդյան կապակցությամբ հավաքվել էին «Վան»-ի բոլոր ընկերները, ստեղծվել էր ընտանեկան ջերմություն տիրող միջավայր: Նման ջերմ մթնոլորտի գաղտնիքը բացահայտեց տիկին Արևշատյանը՝ նշելով, որ «Ռադիո Վան»-ում աշխատում են միայն լավ մարդիկ:
« Ես միշտ հրավիրել եմ աշխատանքի լավ մարդկանց, քանի որ լավ մասնագետ ես կարող եմ ստեղծել, բայց լավ մարդ ստեղծել չեմ կարող: Այս գործի մեջ միայն լավ մարդիկ պետք է լինեն, որովհետև ռադիոյում չի երևում արտաքին գրավչությունը, միակ գործիքը ձայնն է, սիրտն ու հոգին, որով չես խափի ռադիոլսողին»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:
Արմինե Բրսոյան
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:06 16.06.25
11:44 16.06.25
10:57 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03