«Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է»,-իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել իրանցի փորձագետ Վալի Քուզեգար Քալեջին: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության նախաձեռնությամբ «Կովկաս, Իրանի ռազմավարական շահերը» խորագրով կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ իրանցի փորձագետը, կարևորելով Իրանի և Հայաստանի կապերի խորացումը, նշել է. «Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է. Միևնույն ժամանակ Հայաստանն Իրանի միջոցով մուտք է գործում Մերձավոր Արևելք և իսլամական աշխարհ: Հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերն Իրանի հետ հարաբերությունների խորացման հարցում համակարծիք են»: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Քալեջին նշել է, որ Ղարաբաղի հարցով պետք է հատուկ կոմիտե ստեղծվի, քանի որ եթե այնտեղ ինչ-որ զարգացում է տեղի ունենում, այն անմիջապես իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանի քաղաքական հավասարակշռության վրա: Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամի ղեկավար Սեյյեդ Մեհդի Հոսեյնին էլ, իր խոսքում անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, նկատել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Իրան-Ադրբեջան երկաթգծերի կառուցումն Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55