Ֆրանսիայի հասարակությունում շարունակվում է Նիսում ահաբեկչության օրը անվտանգության անբավարար միջոցառումների շուրջ ծագած բանավեճը: Վարչապետ Մանուել Վալսը համարում է, որ այդ բանավեճերը քաղաքական ենթատեքստ ունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այդ շահարկումները ուղղված են կառավարությունը թուլացնելուն- հայտնել է Վալսը BFM-TV հեռուստաալիքի եթերում,- Դա անհրաժեշտ է դադարեցնել՝ հանուն զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Պետք է հնարավորություն տալ, որ իրավիճակը դատական մարմինները պարզաբանեն»: Վարչապետը ստիպված է եղել նաեւ պաշտպանել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնեւին: «Նա հրաշալի նախարար է ու բարձր բարոյական հատկանիշներով մարդ»,- նկատել է Վալսը, որի հայտարարությունների պատճառը լրատվամիջոցներում արվող նորանոր բացահայտումներն են: Անցած հանգստյան օրերին Le Journal du Dimanche թերթը գրել էր, որ Կազնեւի ղեկավարած գերատեսչությունը փորձել է ճնշում գործադրել Նիսի մունիցիպալ ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի վրա, որպեսզի նա փոփոխություններ անի ահաբեկչության օրը Նիսում ձեռնարկված անվտանգության միջոցառումների մասին հաշվետվությունում: Այդ փաստաթուղթը պահանջել էր հենց ՆԳՆ-ն, ի պատասխան այն մեղադրանքներին, որ Անգլիական ափին ոստիկանության ներկայությունը անբավարար է եղել: Մասնավորապես պարբերականը վստահեցնում է, որ Փարիզից պահանջել են հաշվետվությունում նշել, իբրեւ ահաբեկչության վայրում այդ օրը հերթապահել են ազգային ոստիկանությա ն աշխատակիցները, չնայած տեսահսկման կադրերը հակառակն են ապացուցում:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55