«Իմ պատկերացմամբ, մենք այսօր գտնվում ենք հիբրիդային պատերազմի իրավիճակում, որտեղ ցանկացածը փորձում է տեղեկատվությունն օգտագործել որպես զենք և Հայաստանի ներսում սերմանել այնպիսի հոգեվիճակ, որ հանրությանը թվա, թե բոլոր կողմերից իրեն ճնշում են, և նույնիսկ ՀՀ իշխանություններն են փորձում ինչ-որ հարցերում գնալ զիջումների»,- նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը և Հայաստանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը կբացառի Հայաստանում օտարերկրյա զինվորների ներկայությունը:
Ըստ նրա, ՌԴ արտգործնախարարության կայքում դրված է Ս. Լավրովի հայտարարությունը, որն իրականում արել է, ուստի այս և երեկ լրատվամիջոցներում տարածված հայտարարությունն էականորեն տարբեր են:
«Իրականում խոսվում է ընդհանրապես այդ լաբորատորիաների մասին, որտեղ այլ երկրների զինվորական բազաների հետ նոր համագործակցության նյութ չկա: Իսկ Հայաստանում տարածված տեղեկությունը ենթադրում էր, որ վաղը տարբեր երկրներ որոշել են իրար կողքի տարբեր բազաներ դնեն, Ռուսաստանն էլ հազիվ է մեզ համոզել, որ նման բան թույլ չտանք: Լիակատար տարբերություն կար, որը երեկվանից ստացել է տարբեր մեկնաբանություններ, բայց վերջում պարզվում էր, որ խոսքն այլ բանի մասին է»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա լավագույն օրինակն է, որպեսզի բոլորն ինչ-որ տեղեկություն տարածելուց առաջ դրա ճշմարտացիությունը ստուգեն՝ գիտակցելով, որ այդ տեղեկությունը կարող են շատ մարդիկ կարդալ, սակայն դրա հետագա հերքումն ու պարզաբանումը չկարդան:
Թևան Պողոսյանը նաև նկատեց, որ նման դեպքեր հաճախ լինում են նաև Ադրբեջանից եկած հայտարարությունների հետ, օրինակ՝ Ալիևի այն հանձնարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածի պահպանությունն այսուհետև կիրականացնեն Ադրբեջանի սահմանապահ զորքերը:
«Այս հայտարարություններից հետո մեկն ասում է, թե սա բարի կամքի դրսևորում է, մյուսն էլ՝ սպասեք, թե Հայաստանն ինչ է անելու, որից հետո բոլորս ընկած քննարկում ենք, թե Հայաստանն ինչ պետք է անի, և այլն: Մինչդեռ պետք է հասկանանք, որ ոչինչ էլ չի փոխվելու, հակառակը՝ սա կարող է ավելի վատ նշան լինել, որտեղ ռազմական ուժերը, որոնք կանգնած են սահմանին, ժամանակ են տալիս հանգստանալու, ինչ-որ գործողությունների պատրաստվելու համար: Աշխարհով մեկ բոլորը հույս են հայտնում, որ շուտով Արցախի հարցում բեկում կարող է լինել, սա բնական գործընթաց է, որտեղ բոլորը հույս են հայտնում: Պետք է հասկանանք, որ սա այն գործընթացն է, որը կոչվում է հիբրիդային պատերազմը, որտեղ մեր թշնամիներն աշխատում են մեզ վրա»,- շեշտեց Թևան Պողոսյանը:
Տեսանյութը՝ շուտով
Զվարթ Խաչատրյան
168.am
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44