Հայաստանում տեղեկայված բիոլաբորատորիայի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայության բացառման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Դեկտեմբերի 18-ին Երեւանում՝ մամուլի ասուլիսում, այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը նշեց, որ իր տեղեկությունների համաձայն այս հարցով երկու երկրների միջեւ երկխոսություն կա: «Չնայած, ինչպես եւ մյուս երկրների հետ ... Իմ տպավորություններով՝ երկխոսությունը շատ կառուցողական է, կա փոխըմբռնում: Ես չեմ բացառում, որ որոշ համաձայնություններ ձեռք կբերվեն», - ասաց Կոպիրկինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Մոսկվան եւ Երեւանը ավարտում են փաստաթղթի պատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանի տարածքում օտարերկրյա ռազմական բիոլաբորատորիաների բացակայությունը: Հիշեցնենք նաեւ, որ բիոլաբորատորիայի գործունեության վերաբերյալ սկանդալը սկսեց թափ հավաքել Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի այն հայտարարությունից հետո, որ Լուգարա լաբորատորիայում մարդկանց վրա վտանգավոր փորձեր են կատարվում: Հետխորհրդային մի քանի երկրներում, ներառյալ Հայաստանում գործում են ռեֆերենս լաբորատորիաներ:
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03