Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի եւս 202 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկույց Գենդերային խզման մասին- 2018»-ը: Քաղաքականության, առողջապահության եւ կրթության ոլորտներում գենդերային անհավասարությունը մեկ տարում բարելավվել Է 0,1 տոկոսից Էլ պակաս չափով, ինչը նշանակում Է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի: Սակայն տնտեսական հնարավորությունների առումով խզումը մնում Է ամենախնդրահարույց բնագավառը: «Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որեւԷ մի երկիր, որը գենդերային հավասարության հասներ՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսության տիպից: Գենդերային անհավասարությունը իրողություն Է ամբողջ աշխարհում, եւ մենք դա տեսնում ենք կանանց կյանքի բոլոր ասպեկտներում»,-ասել Է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառույցի տարածաշրջանային տնօրենը: Նա հավելել Է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ Է տնտեսական արդարության հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն արդեն տասը տարվա ընթացքում զբաղեցնում Է Իսլանդիան. լիակատար հավասարության ապահովման ճանապարհը նա հաղթահարել Է 85,8 տոկոսով: Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան: Տնտեսական հնարավորությունների իրավահավասարության ապահովման բնագավառում նվազագույն առաջընթացն արձանագրած երկրները գտնվում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դրանց թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55