2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունը ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ մեթոդները ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը և ազատ մամուլը, տապալելու համար, ինչպես նաև Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում զանգվածային ցույցերը շարունակ անտեսելու կամ բռնի կերպով ճնշելու: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է Washington Post-ի իր հոդվածում:
Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը՝ Սահմանադրությունը փոխելով, և դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի բարկությունը` արմատապես փոխելու երկրի ուղղությունը:
Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթ, որին հետևեցին զանգվածային ցույցերը՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես չմեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է»,- գրում է հեղինակը: Գիտիսը նշում է, որ մեկ շաբաթ առաջ հայերը ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ նախկին իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ խորհրդարան մտնելու համար: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ` ուղղված պետական համակարգը մաքրելուն»,- ասվում է հոդվածում:
Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները և նրանց ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: «Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել: Բայց այն փաստը, որ նրանք կարողացել անել կարևոր ժողովրդավարական քայլեր՝ չնայած ցածր խաղադրույքին, պետք է ոգեշնչեն նրանց, ովքեր պայքարում են ավերիչ կոռուպցիոն ուժերի և այլ երկրներում ավտորիտարիզմից օգտվողների դեմ», - եզրափակում է հեղինակը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01