Politik.am-ն արդեն գրել էր, որ դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։ «Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։ Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։ Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա, և արժե ավելի քան 37 հազար դոլար։
Politik.am-ի հրապարակումը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքվել է։ ԱԱԾ պատասխանում մասնավորապես ասվում է․«Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար» վերտառությամբ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում , «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից»։
Խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով Politik.am-ը կապ հաստատեց նաև «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանի հետ։ Մեր զրուցակիցը հաստատեց, որ Արթուր Վանեցյանի բաճկոնի վրա կա «Kiton» բրենդի ապրանքանիշը, որը, սակայն օրիգինալ ապրանքանիշից տարբերվում է իր չափով և գույնով․«Ես այդ բաճկոնը վաճառել եմ 2016 թվականին։ Այն ժամանակ շատերն էին հայտնի ապրանքանիշների կրկնօրինակներ վաճառում։ Հիմա իրավիճակ է փոխվել և նման գործունեությամբ չենք զբաղվում։ Պիջակը իմ ընկերության արտադրանքն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման հայտնի բրենդների կեղծ տարբերակներ շատ կարելի է հանդիպել Հայաստանում։ Արթուր Հարությունյանը դժվարացավ հիշել, թե 2016 թվականին ինչ գնով է վաճառել Արթուր Վանեցյանին այդ բաճկոնը։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03