Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը կընդունի 2019թ. Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները, գրում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանը ցանկացած դեպքում հարգանքով կընդունի ուկրաինացիների ընտրությունը, եթե ընտրությունները լինեն ազատ ու ժողովրդավար»,- ասել է Կարասինը՝ խուսափելով այն հարցի պատասխանից, թե արդյոք ռուսական կողմն Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերընտրման դեպքում պատրաստ է նրա հետ համագործակցության:
«Եկեք գուշակություններով չզբաղվենք: Սպասենք նախընտրական քարոզարշավի ավարտին ու իմանանք հաղթողի անունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:
Միևնույն ժամանակ նա տարակուսանք է հայտնել այն առումով, որ ընտրությունները փաստացի անցացվելու են երկրի մի քանի շրջաններում սահմանված ռազմական դրության պայմաններում:
Կարասինի խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների հաղթողը պատրաստ լինի ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության և պատասխանատու լինի իր ստանձնած պարտավորվածությունների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01