Ես նախկինում ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անպայման առիթը կօգտագործի և կփորձի ռուս գործընկերներից տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի՞ վրա է հիմնված իրենց տեղեկությունը:
Նա նշեց նաև, որ վերջին օրերին լայնորեն քննարկվում էր նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին: «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴ գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»,-ասաց նա:
Իսկ թե նախապատրաստվո՞ւմ են ստորագրել, ասաց որ անհրաժեշտ է քննարկեն Լավրովի հետ, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը:
Նշենք, որ Լավրովը հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
Ճշտող հարցին՝ արդյոք ՀՀ-ն դիտակո՞ւմ է ամերիկյան զենք ձեռք բերելու հեռանկարը, Փաշինյանն ասաց.«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ: Դա հայտարարություն էր, մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44