ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի հայտնում ՝ արդյոք ոստիկանությունը գիտի՞ «Մարտի 1–ի» գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե ոչ՝ նկատելով, որ կան տեղեկություններ, որ չի կարող հրապարակել։ Նա Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, այս հարցին անդրադառնալով, հիշեցրեց, որ ժամանակին էլ Ոստիկանությանը մեղադրում էին Նարեկ Սարգսյանին չհայտնաբերելու մեջ։
«Յուրաքանչյուր հետախուզվողի, յուրաքանչյուր դեպքի համար ժամանակ է հարկավոր»,- ասաց նա։
Հարցին՝ գիտե՞ք Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց․ «Թույլ տվեք, որ այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք, քանի որ կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն՝ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշենք, ըստ նրա պաշտպանի՝ Վահագն Հարությունյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03