Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից։ Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հերքելով տեղեկությունները, թե ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։
«Չի կարող այդպիսի բան լինել։ Կրիմինալ մարդ է, բայց եթե ինքն իր տեղը խախտի, ապա քրեական հիմնարկն է լինելու իր տեղը»,- ասաց նա։
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով օրեր առաջ որոշ քրեական հեղինակությունների ազատ արձակմանը, նշեց, թե իրենց համար որևէ դժվարություն չի ստեղծվում, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ, ավելին՝ միևնույն է, թե որ բանտարկյալն է ազատ արձակվում։
«Մենք այս պահին էլ բոլորի նկատմամբ իրականացնում ենք համապատասխան օպերատիվ աշխատանքներ»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ընտրություններին որևէ մեկը չի միջամտել, ավելին՝ քրեական հեղինակությունները նախընտրել են հեռանալ Հայաստանից։
Ոստիկանապետը հերքեց նաև տեղեկությունները, թե քրեական հեղինակությունների ելումուտը երկիր ազատ է, և այս օրերին մեծ թվով քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան։ Ըստ նրա՝ իրենք տիրապետում են ամեն մի տեղաշարժի։
«Այսպես կոչված, «գողերը», նախքան գող լինելը, մարդ են և օգտվում են Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքներից ու պարտականություններից։ Սակայն իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ կան կայքերում:
Ոստիկանության պետը ձեզ պաշտոնապես հայտարարում է, որ երբեք կրիմինալը Հայաստանում չի եղել այնպիսի հսկողության տակ, ինչպես այսօր է»,- եզրափակեց Վալերիյ Օսիպյանը։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03