Մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերանայել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին որոշումը: Քաղաքական գործիչները կարծում են, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը, գրում է ТАСС գործակալությունը:
Հայտնի է, որ նամակին միացել են թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամ սենատորներ:
«Ինչպես գիտեք՝ Իրանն ու Ռուսաստանն օգտագործել են հակամարտությունը տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար: ԱՄՆ-ի կողմից թուլության ցանկացած դրսևորում, որ կնկատվի Իրանի ու Ռուսաստանի կողմից, կհանգեցնի նրան, որ նրանք կմեծացնեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, իսկ մեր դաշնակիցների և գործընկերների վստահությունը մեր հանդեպ կնվազի»,- նշված է նամակում:
Բացի այդ, սենատորները համոզված են, որ իրավիճակից կարող է օգտվել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կարող է վերականգնել կամ ուժեղացնել իր գործունեությունը տարածաշրջանում:
Նամակի հեղինակները նաև զգուշանում են, որ ամերիկյան զորքի դուրսբերումը Սիրիայից ձեռնտու կլինի այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի համար, որը միջոցներ կձեռնարկի իր իշխանությունը երկրում ամրապնդելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը կարգադրել է դուրս բերել Սիրիայից այնտեղ գործող բոլոր 2000 ամերիկացի զինվորականներին: Ըստ Թրամփի՝ նրանց միակ նպատակն ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարն էր, որն էլ իրենք ամբողջապես ի կատար են ածել:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55