Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական ոչ մի ուժի կողմից, տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառները լրիվ այլ հարթության մեջ են. այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպմանը հայտարարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հակիրճ անդրադառնալով իր հրաժարականին:
Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեև եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը և իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ և չխոսեմ»,-ասաց Գրիգորյանը և խոստացավ, որ երբ էմոցիոնալ ֆոնը կնվազի, ինքը կհանդիպի և կխոսի:
Նա միայն նշեց, որ հրաժարականի պատճառը քաղաքական ճնշումները չեն: «Ընդհակառակը՝ քանի ես տնօրեն էի, ինձ հաջողվում էր շատ թե քիչ աշխատանքային հարաբերություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի հետ: Իհարկե, լրագրողը և քաղաքական գործիչները չեն կարող լինել լավագույն հարաբերությունների մեջ, բայց եթե աշխատանքային է, արդեն իսկ լավ է: Խնդիրները լրիվ այլ հարթության մեջ են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նրա հրաժարականի պահանջով:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03