«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն մտադիր է ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրել:
«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,-գրել է նա:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը նշել էր, որ բոլոր ներկայացված ընդդիմադիր ուժերը թեկնածու առաջադրելու իրավունք ունեն: Անի Սամսոնյանը մեջբերել է օրենքը, համաձայն որի ԱԺ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Երեկ հայտնի էր դարձել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողով ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44