ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հարց են հղել նաև անձնական կյանքի մասին: Մասնավորապես՝ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում Վլադիմիր Պուտինն ամուսնանալ և ում հետ:
«Դե, դրանք երկու տարբեր հարցեր են», - կատակել է նախագահը՝ հետաքրքրվելով, թե ամուսնացա՞ծ է արդյոք իրեն հարց ուղղող լրագրողը:
Ստանալով դրական պատասխան՝ Պուտինը կրկին կատակել է. «Նա ամուսնացած է և ցանկանում է, որ ինձ մոտ էլ լինի այնպես, ինչպես իր մոտ է»:
Պուտինի պատասխանին հետևել է ներկաների բուռն ծիծաղը:
«Թեև որպես բարեպաշտ մարդ՝ ես վաղ թե ուշ ստիպված եմ լինելու դա անել»,- ժպիտով ասել է ՌԴ առաջնորդը:
Հիշեցնենք, որ սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին:
Այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է, որ անցյալ տարի Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրված է եղել 1640 լրագրող՝ ռուսական և միջազգային տարբեր լրատվամիջոցներից, նվազագույն շեմը, որ երբևէ գրանցվել է ՌԴ առաջնորդի մեծ ասուլիսի ժամանակ, 1250 է եղել:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03