Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները։
Այս մասին Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»,-շեշտեց նա:
Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ 2018 թվականի 11 ամսվա ընթացքում նորաստեղծ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության մասնագետների ջանքերով խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման փորձ, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
ԱԱԾ տնօրենը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին:
Նա հիշեցրեց, որ հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01