Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարվա վերջում կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար: Դա կկազմի համախառն ներքին արդյունքի 49.8 տոկոսը, և այս ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան նախորդ տարիներին: «2019 թվականի փոխառությունների ծրագիր» թեմայով միջոցառմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության Ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը: «Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները 2019-ին կազմելու են 151.6 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրներից հատկացված միջոցները կազմելու են 54.1 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցները կկազմեն 70 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցների ներգրավումը կկազմի 155.4 մլրդ դրամ: 2019-ին 151.6 մլրդ դրամ պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2.2 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ 2019-ի վերջում պետական պարտքը կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար, որը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կլինի 49.8 տոկոս»,-ներկայացրեց Համբարձումյանը: 2016-ին Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել էր 51.9 տոկոս, 2017-ին՝ 53.7 տոկոս: Սակայն 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է նվազեցնել պարտք/ՀՆԱ մակարդակը: Կանխատեսվում է, որ այն կկազմի 50.7 տոկոս: Համբարձումյանի խոսքով՝ 2019-ին փոխառությունների ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ ավելի կնվազի, և կանխատեսվում է, որ կիջնի 50 տոկոս շեմից: Համբարձումյանը պարտքի կառավարման կարևորագույն գործոններից համարեց պորտֆելի ռիսկերի կառավարումը: 2018-ի կանխատեսումներով՝ նաև փոխառությունների ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ ռիսկի ցուցանիշները կգտնվեն ուղենշային սահմանում: Կառավարության պարտքի պորտֆելն ամենաշատը կրում է փոխարժեքի ռիսկ: Համբարձումյանը տեղեկացրեց, որ կառավարության պարտքի ռազմավարությամբ նախանշվել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է մեծացնել ներքին աղբյուրներից պակասուրդի ֆինանսավորման ծավալները՝ մեծացնելով ներքին պարտքի, դրամով ներգրաված պարտքի տեսակարար կշիռները: Դրամով ներգրավված պարտքը 2017թ-ի 18.4-ի դիմաց, կանխատեսվում է, որ 2019-ի արդյունքներով կաճի մինչ 19.6 տոկոս, ներքին պարտքը 20.7-ից կաճի մինչև 21.8 տոկոս:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01