ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զգալի չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27 ամյա երիտասարդի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի` 1991 թվականին ծնված բնակիչը, դուրս գալով Նորագավիթ և Աշտարակ խճուղում գտնվող սուպերմարկետից, նկատել է, որ առևտրի կենտրոնի մոտ կայանված մեքենայի պատուհանը կիսաբաց է, և մեքենայի ղեկային կառավարման ցուցիչների դիմաց դրված է գումար: Տեսնելով այդ` վերցրել է այնտեղ դրված զգալի չափերի գումարն ու հեռացել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44