ՍԱՊԾ ենթակայության ներքո գտնվող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 14 աշխատակիցների ազատել են աշխատանքից: Նրանք կարծում են, որ աշխատանքից ազատում են նախկին տնօրեն Կարեն Միրզոյանի օրոք ընդունված բոլոր կադրերը:
«Գործընթացը սկսվեց սեպտեմբեր ամսին՝ կառուցվածքային փոփոխություն անվան տակ: Նոյեմբերի 5-ից բոլորս կրճատվել ենք: Մեզ ասացին՝ օպտիմալացում է ու Երևանին մոտակա մարզերը համակարգողները կրճատվելու են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ ապացուցել, որ Շիրակը Երևանին մոտակա մարզ է, Արմավիրը՝ հեռակա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզային նախկին համակարգող Հովհաննես Սահակյանը՝ շարունակելով,- ՍԱՊԾ-ն պետք է վերակազմավորվեր, դառնար կառավարությանը ենթակա ՍԱՏՄ, այսինքն` Սննդի անվտանգության տեսչական մարմին:
Այդ ուղղությամբ գնալով՝ չպատկերացրինք, թե ի՞նչ է կատարվում: Զգուշացումները ստորագրել ենք, որից հետո «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Արման Գևորգյանը հրավիրել է իր մոտ ժողովի և չորս մարզային համակարգողների առաջարկել է ուրիշ աշխատանք գտնել՝ տարբեր պատճառաբանումներով: Մենք ասացինք, որ դրա դեմ պայքարելու ենք:
Պարզվեց՝ այդ վտանգը սպառնում է 14 հոգու՝ մի քանիսը՝ Շիրակի մարզից, մյուս մասն էլ՝ Երևանից: Մենք նամակ գրեցինք վարչապետի պաշտոնակատարին՝ այս գործընթացի վերաբերյալ պահանջելով ծառայողական քննություն: Պատասխանեցին ու մեր բողոքը հասցեագրեցին այն կառույցին, որից բողոքում էինք: Հոկտեմբերի 31-ին դիմել ենք նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել»:
Արամայիս Գալստյանն էլ նշեց, որ նոր ղեկավարության հետ ցանկություն չունի էլ աշխատելու, բայց վիրավորվել է՝ տեսնելով, որ աշխատանքից ազատելու համար գրել են, թե նկատի ունենալով այն, որ բացակայում է մասնագիտական պատրաստվածությունը, որակավորմանը համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չունեն:
«Ես ավարտել եմ Անասնաբուժական ինստիտուտը՝ գերազանցության դիպլոմով, Լենինգրադի անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրան, 10 տարի եղել եմ Հրազդանի տարածաշրջանի լաբորատորիայի տնօրեն, հետո 20 տարի եղել եմ այդ շրջանում գլխավոր անասնաբույժ: Ինձ ասում են, որ՝ այս աշխատանքին չես համապատասխանում՝ այն մարդիկ, ովքեր այդ ոլորտում չեն էլ աշխատել: Լաբորատորիայի տնօրենը ինստիտուտում աշխատել է՝ որպես լաբորանտ, ի՞նչ է տեսել, որ եկել է տնօրեն: Նույնն էլ՝ Սննդի անվտանգության տեսչության ներկայիս պետը: Ընդամենը նմուշառող է եղել: Դրա համար էլ մեր նմաններին չեն գնահատում»,- ասաց Արամայիս Գալստյանը:
Կայծեր Հակոբյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նկատեց. «Այսօր պատահական մարդիկ եկել մեզ ղեկավարում են, մեր ասածները չեն ուզում լսել: Հաշվի չեն առնում, որ մարդը ճանապարհ է անցել: Իմ հրամանի մեջ նշում են՝ բացակայում է մասնագիտական պատրաստվածությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Չէին ուզում աշխատեինք, թող կանչեին ասեին՝ թոշակառու ես, գնա»:
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցները հայտնեցին, որ համաձայն չեն եղել ու հրաժարվել են ստորագրել հրամանների քաղվածքները:
Անի Կարապետյան
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01