ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին: Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ պատկերացում չունեն պոլսահայ համայնքի պատմության ու ներկա գործունեության մասին, և մշակութային կենտրոնը կարող է դառնալ կապող օղակ համայնքի և հայրենիքի միջև: «Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն: Մենք ունենք անվանի մեծեր՝ Կոմիտաս, Պալյաններ, Արա Գյուլեր և բազմաթիվ այլ հայորդիներ: Նրանց ու այսօրվա պոլսահայերի մասին պետք է իմանան հայրենիքում»,- ասել է Տայք Միրիջանյանը՝ հավելելով, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանցից մեկն այն է, որ հարյուր հազարանոց համայնքում շատ քչերն են խոսում և կարդում մայրենի լեզվով: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով հայրենիքում նմանատիպ մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնության իրականացմանը: «Մեր պարտքը կլինի աջակցել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով ես կկանգնեմ ձեր կողքին՝ իրականացնելու ձեր գաղափարը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը: Հանդիպման ավարտին Տայք Միրիջանյանը տիկին Հակոբյանին է նվիրել Արա Գյուլերի մասին գրքեր, ֆոտոալբոմներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01