Ամերիկյան Science ամսագիրը հրապարակել է 2018թ.-ին գիտության ոլորտի կարևորագույն ձեռքբերումների տասնյակը: Այն հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում: Ըստ ամսագրի՝ գիտության ոլորտում տարվա ամենախոշոր ձեռքբերումը սաղմի գեների զարգացման հետազոտությունն է: Մեթոդների խումբը թույլ է տալիս հետևել, թե ինչպես է սաղմի մի բջջից ամբողջ օրգանիզմ զարգանում և թե ինչպիսի գեներ են մասնակցում դրան: Կենսաբանության ոլորտի ձեռքբերումներից տասնյակում է հայտնվել նաև ավելի քան 50 000 տարի առաջ ապրած կնոջ ոսկորի գտածոն, որում պահպանված գեներն ուսումնասիրելով` գիտնականները կարողացել էին հստակ պարզել, թե նախամարդու որ խմբերին են պատկանել կնոջ հայրն ու մայրը: Երկրագիտության ասպարեզի ձեռքբերումներից է Գրենլանդիային հարվածած երկնաքարի թողած հետքի՝ հսկայական խառնարանի հայտնաբերումը: Տասնյակում տեղ են գտել նաև դեպքի վայրում գտնված ԴՆԹ-ն հանրային բազայի հետ համեմատելու միջոցով 1970-ականներին Կալիֆոռնիայում կատարված մի շարք սպանությունների բացահայտումը, ավելի քան կես միլիարդ տարի առաջ ապրած կենդանիների մոլեկուլյար հետքերի հայտնաբերումը, ընդամենը մի քանի րոպեում փոքր օրգանական միացությունների մոլեկուլյար կառուցվածքը որոշելու մեթոդը, ակադեմիական միջավայրում կանանց դեմ սեռական ոտնձգությունների մասին զեկույցը, որն օգնեց ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա և այլն:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03