Խնամատար ընտանիքների թիվը Հայաստանում 29-ն է: Երեխայի խնամքի այս այլընտրանքային մոդելը դեռ լայն տարածում չի գտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: «Մեզ համար կարևոր ուղղություն է խնամատարության կամ երեխաների խնամքի այլընտրանքային տեսակների զարգացումը։ 2004թ-ից սկսած խնամատար ընտանիքների գաղափարն ամրագրվեց: Սակայն, իմ համոզմամբ, առ այսօր այս ինստիտուտը լայն տարածում և զարգացում չի ունեցել: Վիճակագրությունն այդ մասին է փաստում: Առ այսօր ունենք 29 խնամատար ընտանիք և ընդամենը 39 երեխա, ովքեր գտնվում են այդ ընտանիքներում: Մինչդեռ, ես կարծում եմ, որ այստեղ մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է»,-ասաց Մանուկյանը: Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ այս ինստիտուտի դեռ լիարժեք չի կայացել, պայմանավորված է մարդկանց ընկալումներով և պատկերացումներով: Խնամատարությունը չի համարվում բարեգործություն, խնամատար ծնողը վարձատրություն է ստանում իր աշխատանքի, նաև երեխայի սննդի համար: Այդ ընտանիքին տրամադրվում է ամսական մոտ 140 հազար դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ խնամատար ընտանիքներին հատկացվող ֆինանսավորման ծավալը 2019-ին պահպանելու են նույնությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01