ARM | RUS |

Ռոբերտ Քոչարյանը՝ Հոոկտեմբերի 27-ի մասին (մաս 2)

21.12.18 | 20:12

Ձեզ ենք ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» վերնագրով գրքի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը վերաբերող հատվածի 2-րդ մասը (1-ին մասը՝ այստեղ.

Կուլիսներում

Ահաբեկիչներին տեղափոխելուց հետո մի րոպեով մտա դատարկ դահլիճ: Տեսա արյունն ու գնդակների հետքերը և անմիջապես գնացի պաշտպանության նախարարություն:

Այնտեղ առաջվա պես բազմամարդ էր: Հավաքվածների մեջ տեսա նաև նրանց, որ պաշտոնների պահանջով գիշերն այցելել էին ինձ: Ներսս եռում էր, կարեցածի չափ զսպում էի կատաղությունս, բայց մեկ է՝ պոռթկում էր՝ արտահայտվելով ձայնի խստությամբ ու, գուցե, դիմախաղով: Ասացի.

– Իրավիճակը հանգուցալուծվեց: Հանցագործները հանձնվել են, ձերբակալված են: Բայց ես բացարձակ չեմ հասկանում, թե այստեղ՝ ձեզ մոտ, ինչ էր կատարվում այս ամբողջ ընթացքում: Այդ ի՜նչ ցուցակի գաղափար էր: Ընդհանրապես, ինչպե՞ս կաող էր նման բան տեղի ունենալ: Բարդագույն գործողության ամենաթեժ պահին, երբ ես զբաղված եմ պատանդներին ազատելով, երբ Վազգեն Սարգսյանի դին դեռ չի սառել, դուք՝ ձեզ առաջնորդ համարող մարդիկ, արդեն կռվում եք պաշտոնների համար: Արդեն որոշե՜լ եք՝ ով է գրավելու նրա տեղը:

Բոլորը նստել էին գլխահակ ու աչքերը թաքցնելով: Միայն Շիրխանյանը խոսք խնդրեց, վեր կացավ ու սկսեց հավաստել իր հավատարմությունը. «Ի՜նչ եք ասում, պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք վստահում մեզ: Ինչո՞ւ չեք ուզում հենվել մեզ վրա: Չէ՞ որ միասին ենք կռվել, միասին արյուն թափել…»:

Ես կտրուկ ընդհատեցի.

– Լսի՛ր, Վահա՛ն: Դու ոչ մի տեղ արյուն չես թափել: Դու ճակատի գծին հիսուն կիլոմետրից ավելի մոտ երբեք չես եղել: Պատերազմի տարիներին արածդ այն է եղել, որ բաժանել ես Ղարաբաղին օգնություն ուղարկված շորեղենն ու վատ չես վաստակել դրա վրա: Դու իրավունք չունես խոսելու, թե ով որտեղ է արյուն թափել:

Հետո դարձա պաշտպանության նախարարին.

– Իսկ դո՞ւ: Ո՞վ է քեզ թույլ տվել, որ տեխնիկան դուրս բերելու հրամաններ տաս:

Նստել է, ձեռքերը դողում են, փորձեց ինչ-որ բան պատասխանել ու ոչինչ ասել չկարողացավ, սկսեց կմկմալ:

– Լա՛վ,- ասացի:- Վերջ դատարկախոսությանը: Գնացեք աշխատեք: Իսկ ես կմտածեմ, թե ինչ անենք այս ամենի հետ:

Հետո ոմանք ասում էին. «Նախագահը եկավ ու բուլդոզերով անցավ բոլորի վրայով»: Իսկապես, շատ կոշտ խոսակցություն էր:

Այդպես ավարտվեց այդ օրը:

Երկրում եռօրյա համազգային սուգ հայտարարվեց, իսկ զոհվածներին հրաժեշտը հոկտեմբերի 30-ին էր Երևանի Ազգային օպերայի շենքում: Ողբերգությունը արտառոց էր ու միջազգային մեծ արձագանք էր ստացել: Զոհերի հիշատակը հարգելու էին եկել պատվիրակություններ երեսուն երկրից: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր այն ժամանակ վարչապետ Պուտինը, Վրաստանից ժամանել էր Շևարդնաձեն:

Մարդկանց հոսքը չէր դադարում: Դեմքերին ոչ միայն վիշտ, այլև տարակուսանք ու շփոթմունք էի տեսնում. ինչպե՞ս կարող էր նման բան պատահել ու՝ մեզ մոտ:

Ութ մարդ էր զոհվել. հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նրա երկու տեղակալները՝ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Արմենակյանը: Եվս մի պատգամավոր՝ «Հայաստան» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հենրիկ Աբրահամյանը, որը ահաբեկչության ժամանակ դահլիճում էր, մահացել էր սրտի կաթվածից: Զոհվածներից երկուսը՝ Վազգենն ու Լեոնարդը, ինձ հարազատ մարդիկ էին: Կարեն Դեմիրճյանի հետ հասցրել էինք հանդիպել, և նրան մեծ համակրանքով ու հարգանքով էի վերաբերվում: Լավ էի ճանաչում զոհված Արմեն Արմենակյանին: Ջերմ հարաբերություններ ունեի նաև փոխխոսնակ Յուրի Բախշյանի հետ: Մյուս զոհվածներին ավելի քիչ գիտեի:

Ահաբեկչական գործողությունից հետո դրվեց պաշտոնատար անձանց անվտանգության հարցը: Կարեն Դեմիրճյանը ժամանակին հրաժարվել էր թիկնազորից: Ի պատասխան ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկներին՝ կատակով պատասխանում էր. «Ուզում ես ինձ հսկողության տակ պահե՞ս»: Վազգեն Սարգսյանը թիկնազոր ուներ, բայց հանցագործների ներխուժելու պահին թիկնապահները բակում ծխում էին: Եթե նրանք դահլիճին կից նախասրահում լինեին, ահաբեկչություն պարզապես տեղի չէր ունենա: Բայց այն ժամանակ դեռ պահպանության կազմակերպման հստակ հրահանգներ չկային, ասենք, պահպանության ինստիտուտն էլ շատ հեռու էր կատարելությունից: Ամեն մեկն իր թիկնապահներին ինքն էր ընտրում՝ ելնելով նրանց անձնական հավատարմությունից, այն դեպքում, երբ դա պիտի պետության խնդիրը լիներ: Պաշտոնատար անձանց պահպանության վիճակը արտացոլում էր ընդհանրապես երկրում տիրող իրավիճակը:

Այդ օրը հսկիչ-անցագրային կետում ծառայություն կատարող ոստիկանին դատեցին նրա համար, որ ներս էր թողել հինգ հանցագործներին, չնայած նրանք շենք էին մտել անցաթղթերով, իսկ ահա նրանց, ում պարտականությունն էր պահպանել վարչապետին, պատասխանատվության չկանչեցին. համապատասխան օրենք չկար: Ոստիկանության վերաբերյալ օրենսդրական բազա կար, իսկ պաշտոնատար անձանց պահպանության՝ ոչ…

Ահաբեկչական գործողության քաղաքական հետևանքները

Հաջորդ կես տարին չափազանց բարդ էր ինձ համար: Անմիջապես հուղարկավորությունից հետո խոսակցություններ ու բամբասանքներ սկսվեցին. «Ում էր ձեռնտու խորհրդարանի սպանդը: Ո՞վ է կանգնած դրա ետևում»: Սկսեցին ակնարկներ անել, թե ես ու Սերժ Սարգսյանը խառն ենք ահաբեկչական գործողությանը, որովհետև, իբր, լարված հարաբերություններ ունեինք Վազգեն Սարգսյանի հետ: Այդ ցնդաբանությունը պարզապես չէր տեղավորվում գլխումս: Լուրերը տարածում էին այն մարդիկ, որոնք այդ ողբերգական գիշերը չէին հասել ցանկալի պաշտոններին ու հասկանում էին, որ իրենց արարքի համար ստիպված են լինելու պատասխան տալ:

Ավելի մեծ ցավ էր պատճառում այն, որ այդ ամբողջ ոհմակը սկսեց ակտիվորեն շփվել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ՝ հարազատներին ներշնչելով, թե մասնակից եմ նրա զոհվելուն: Ահաբեկիչների վնասազերծման գործողությունը ղեկավարելը ահաբեկչական գործողությանն իմ մասնակցության համարյա թե գլխավոր ապացույց էր համարվում: Ես պատասխանատվություն էի վերցրել բազմաթիվ մարդկանց կյանքի համար, հաջողությամբ իրականացրել էի, ու դա շրջվի իմ դե՞մ: Մտքիս մեջ չէր տեղավորվում, հրեշավոր ու անարդար էր և չափազանց ծանր փորձություն դարձավ ինձ համար: Մտքում պտտում էի այդ օրը, հիշում՝ ինչպես իմ մոտից գնաց Վազգենը՝ ուրախ ու Ղարաբաղի ապագայի հույսերով ոգևորված: Դառնությամբ մտածում էի՝ չէ՞ որ կարող էր մնալ, բայց գնաց խորհրդարան, որ «պապիին չնեղացնի»: Իսկ եթե չգնա՞ր: Գուցե, եթե նա այնտեղ չլիներ, այդ ամենը և տեղի չունենա՞ր: Եվ նա ու «պապին» ո՞ղջ մնային: Շատ բան կտայի անցյալ վերադառնալու և այդ ամենը վերախաղարկելու համար… Բայց ոչ ոք չի կարող փոխել անցյալը: Միակ հնարավորությունս՝ փորձել այստեղ՝ ներկայում հաղթահարել կատարվածի հետևանքները:

Առաջին հերթին պետք էր խորհրդարանի նոր ղեկավարություն ընտրել՝ նախագահ ու երկու տեղակալներ, որոնք կկարողանան ապահովել Ազգային ժողովի աշխատանքը: Նոյեմբերի 2-ին առանց բարդությունների արեցինք՝ պահպանելով ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի նախկին քվոտաները: Դրանից հետո պիտի վարչապետ նշանակեի ու, դրա հետ մեկտեղ, նոր կառավարություն ձևավորեի: Կառավարության բնականոն աշխատանքի համար հենարան էր պետք խորհրդարանում, որը կարտացոլեր կուսակցական կազմությունը: Խնդիրը բարդանում էր նրանով, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունների առաջնորդները՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, զոհվել էին, իսկ ծանրակշիռ երկրորդ համարներ չկային ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ ժողովրդական կուսակցությունում: Համարյա չէի ճանաչում Դեմիրճյանի կուսակցության անդամներին, իսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մեծ մասի հետ ինձ կապում էր զուտ հպանցիկ ծանոթությունը: «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակները կազմելուն չէի միջամտել. հասկանում էի, որ դա բարդ ներկուսակցական ու միջկուսակցական փոխզիջումներ է ենթադրում, ու չէի ուզում զբաղվել դրանց որոնումով: Ինձ դաշինք էր հարկավոր խորհրդարանական մեծամասնության հետ, բայց այն մտադիր էի ստեղծել Վազգենի ու Կարեն Դեմիրճյանի միջոցով: Իսկ նրանք այլևս չկան… Խորհրդարանն արձակել ու նոր ընտրություններ նշանակել չէի կարող. Սահմանադրությամբ նախագահը դրա իրավունքն ունի միայն նախորդ ընտրությունից մեկ տարի անց, իսկ ընդամենը հինգ ամիս էր անցել: Խորհրդարանն արձակելը նաև արտակարգ քայլ է, կարող է նոր բարդություններ առաջացնել: Ի՞նչ անել: Ո՞ւմ վրա հենվել՝ հակառակորդ խորհրդարան չստանալու համար:

Դա առաջնահերթ ու չափազանց բարդ խնդիր էր: Իրավիճակը բարդացնում էր նաև համատարած կասկածի ու քաղաքական անորոշության մթնոլորտը, որ ստեղծվել էր ահաբեկչական գործողությունից հետո: Պաշտպանության նախարարության գիշերային հավաքի մասնակիցները համոզված էին, որ չեմ ներելու ողբերգության պահին ինձ վրա ճնշում գործադրելու իրենց փորձը: Նրանք ամբողջ ուժով սկսեցին բորբոքել ահաբեկչական գործողությանը իշխանության մասնակից լինելու վարկածը, որպեսզի ցանկացած գնով հասնեն իմ հրաժարականին: Իշխանության համար պայքարն աչքի առաջ սկսում էր այլանդակ ձևեր առնել, ու ես լարվածությունը հանելու կամ գոնե թուլացնելու լուծումներ էի փնտրում:

Բոլորի համար անսպասելի վարչապետ նշանակեցի Վազգեն Սարգսյանի փոքր եղբորը: Գաղափարը տվեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: Դավիթ Զադոյանը Վազգենի գյուղում էր ծնվել ու լավ գիտեր նրանց ընտանիքը: Նա ընդունելություն խնդրեց ու պատմեց, որ իմ հակառակորդներն անընդհատ պտտվում են Վազգեն Սարգսյանի հարազատների շուրջը, նույնիսկ նրանք, որ կենդանության օրոք չէին սիրում Վազգենին: Նրանք ընտանիքը տրամադրում են իմ ու Սերժի դեմ, որ օգտագործեմ իրենց քաղաքական նպատակների համար: Դավիթը սերտ շփվում էր Վազգենի հարազատների հետ ու գիտեր նրանց տրամադրությունները, դրա համար էլ առաջարկեց. «Գուցե վարչապետ նշանակեք Արամի՞ն՝ Վազգենի փոքր եղբո՞րը»: Արամն այն ժամանակ ցեմենտի գործարանի տնօրենն էր: Նրան կարգին չէի ճանաչում, միայն մի անգամ տեսել էի Վազգենի տանը: Արամը երբեք չէր մասնակցում մեր խոսակցություններին, նույնիսկ մեզ հետ սեղան չէր նստում, զուտ հյուրերով էր զբաղվում: Ես ասացի. «Վարչապետի աշխատանքը բարդ է, Արամը փորձ չունի, ու չգիտեմ նրա ունակությունները»: Զադոյանը սկսեց գովել նրան. «Խելացի տղա է: իսկ գլխավորը՝ այդպիսի նշանակումը թույլ կտա վերացնել բոլոր կասկածները»: Գաղափարը խելամիտ էր թվում: Բացի դրանից՝ վարչապետի պաշտոնի համար, միևնույն է, պետք էր մարդ գտնել «Միասնություն» դաշինքից. ես համաձայնեցի: Կանչեցի Արամին, խոսեցի հետը ու նշանակեցի վարչապետ:

Իմ պատրաստակամությունը հայտնելու և նախաքննության հանդեպ լիակատար վստահություն ապահովելու համար Արամի հետ համաձայնեցնում էի ուժային կառույցների անխտիր բոլոր նշանակումները: Անմիջապես ընդունեցի Սերժ Սարգսյանի հրաժարականը և ԱԱՆ-ից նրան տեղափոխեցի նախագահի աշխատակազմ: Կազմեցի ՆԳՆ և ԱԱՆ փոխնախարարների ցուցակն ու Արամին ասացի. «Ահա այս մարդիկ, իմ կարծիքով, կարող են ղեկավարել այդ գերատեսչությունները՝ և՛ իրենց պրոֆեսիոնալ որակներով, և՛ փորձով: Նրանցից որի՞ն ես լավ ճանաչում: Ո՞ւմ ես լիովին վստահում: Արի միասին ընտրենք, որ հետո, երբ սկսեն զբաղվել ահաբեկչական գործողության քննությամբ, ոչ ոք չկասկածի նրանց անաչառությանը»: Կանգ առանք Հայկ Հարությունյանի ու Կառլոս Պետրոսյանի վրա. նրանք նշանակվեցին ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարներ: Ես ավելի առաջ գնացի. «Կա՞ մեկը դատախազությունում, որին վստահում ես, ինչպես քեզ կվստահեիր»: Արամը տվեց մանկության ընկերոջ անունը, որը հայրենի Արարատի մարզի դատախազն էր: Այդ մարդն իր որակներով դժվարությամբ էր ձգում նույնիսկ շրջանի դատախազի մակարդակին, իսկ պաշտոնը ստացել էր զուտ Վազգեն Սարգսյանի հովանավորության ու նրանց ընտանիքին մոտ լինելու շնորհիվ, բայց գնացի նրան Հայաստանի գլխավոր դատախազ նշանակելուն: Հիմա ավելի կարևոր էին ոչ թե նրա անձնական ու մասնագիտական որակները, այլ այն, որ մանկուց ընկերություն էր անում Արամի հետ և ընդունված էր նրանց ընտանիքում:

Գլխավոր դատախազի պաշտոնն այն ժամանակ զբաղեցնում էր Աղվան Հովսեփյանը, որին դեռ Ղարաբաղից գիտեի. ծնունդով ուրիշ տեղից էր, բայց դեռ սովետական տարիներին քննիչ էր աշխատել մեր դատախազությունում: Այդ սկզբունքային մարդուն ու փորձառու պրոֆեսիոնալին, որը քննիչից գլխավոր դատախազ պաշտոնեական ճանապարհ էր անցել, հարգում էին բոլորը: Դա շատ բանի մասին էր վկայում. դատախազությունում երկար ժամանակ ծառայած մարդկանց հազվադեպ է հաջողվում պահպանել շրջապատողների հարգալից վերաբերմունքը: Շիտակ ասացի. «Աղվա՛ն, մենք ծանոթ ենք երկար տարիներ, և իմ վերաբերմունքը քո հանդեպ չի փոխվել: Քո աշխատանքի վերաբերյալ բացարձակապես որևէ դժգոհություն չունեմ: Բայց քեզ որպես ինձ մոտ մարդ են ընկալում, ու դա ստեղծված իրավիճակում մեծ խնդիր է: Ես քո տեղը ուրիշին եմ նշանակում, որ ոչ ոք չկարողանա նախաքննությանը պահանջներ ներկայացնել: Այսպես է: Հուսով եմ՝ ինձ հասկանում ես: Կմնաս դատախազի տեղակալ, իսկ հետո կերևա»:

Ահաբեկչական գործողության գործը՝ քրեական գործը, Արամի խնդրանքով ԱԱՆ վարույթից հանձնեցին զինվորական դատախազությանը: Դրդապատճառը նույնն էր. զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ծնունդով նրա գյուղից էր ու Վազգենի ընտանիքին մոտ մարդկանց շրջանակից: Ես ձգտում էի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ անհնար կլիներ ասել, թե քննությունը անբավարար ջանադրությամբ է կատարվել, իսկ արդյունքները կանխակալ են: Ե՛վ բուն քննչական գործողությունները, և՛ դրանց վերահսկողությունը լիովին իրականացվում էին Վազգենի ընտանիքին մոտ կանգնած ու նրա եղբոր ներկայացնելով նշանակված մարդկանց կողմից: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում դա ճիշտ որոշում էր, ինչը չի կարելի ասել Արամ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

Արամը, պարզվեց, պատրաստ չէ այդպիսի պատասխանատվության՝ ո՛չ գիտելիքների մակարդակով, ո՛չ կառավարման փորձով, ո՛չ բնավորությամբ: Մենք հանդիպում էինք ամեն շաբաթ, և արդեն երկրորդ հանդիպմանը հասկացա, որ խիստ սխալվել եմ՝ նրան կառավարության ղեկավար նշանակելով: Նոր վարչապետը կատարելապես զուրկ էր համակարգայնությունից, հետևողականությունից ու առաջնահերթությունները տեսնելու ունակությունից: Ենթադրել անգամ չէի կարող, որ նա այդ աստիճան զուրկ է կառավարման հմտությունից. համենայնդեպս, գործարանի տնօրե՜ն էր եղել: Ավելի ուշ պարզվեց, որ ցեմենտի գործարանը, ըստ էության, ոչ թե նա էր ղեկավարել, այլ գլխավոր ինժեները: Բացի դրանից՝ Արամը շատ հեշտ էր ուրիշի ազդեցության տակ ընկնում: Նրա տեսակետը կախված էր այն բանից, թե ում հետ էր ավելի շատ շփվում վերջին օրերին կամ ժամերին, իսկ դրանք ավելի հաճախ մարդիկ էին, որոնց ծրագրերն ու նպատակները հակառակ էին իմին: Մի խոսքով, արտաքին նմանությունից բացի՝ եղբայրը Վազգենի հետ ընդհանուր ոչինչ չուներ: Այդ իրավիճակում, երբ տնտեսության մեջ բազում խնդիրներ կային, այդպիսի վարչապետ ունենալն անթույլատրելի էր: Բոլորը տեսնում էին, որ երկրում ոչինչ տեղից չի շարժվում, որոշումներ չեն ընդունվում, կառավարությունը տեղապտույտ է տալիս, չնայած նրան, որ նախարարներից շատերը լավ կառավարիչներ էին: Տնտեսությունն ակնթարթորեն արձագանքեց. 1999 թվականի վերջն ու 2000-ի սկիզբը լուրջ անկման շրջան դարձան:

Զուգահեռ՝ սկսվեց նախաքննությունը: Երկար ու ծանր քննությունը տևեց տարուց ավելի: Տպավորություն էր ստեղծվում, որ նրա հիմնական խնդիրն էր՝ գոնե մի չնչին բան գտնել, որը կհաստատեր իմ մասնակցությունն ահաբեկչական գործողությանը: Որպես վկա ես գրավոր ցուցմունքներ տվեցի, թե ինչպես եմ վարել բանակցությունները ահաբեկիչների հետ այդ գիշեր, ու դրանից հետո որևէ կերպ քննության ընթացքին չէի մասնակցում: Շաբաթը մեկ, ինչպեսև ահաբեկչական գործողությունից առաջ, հանդիպում էի գլխավոր դատախազի հետ, ու նա հակիրճ, տառացիորեն երկու խոսքով տեղեկացնում էր նախաքննության ընդհանուր ընթացքի մասին: Այդ ողջ ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի զինվորական դատախազի հետ, դրանցից մի քանիսը՝ նրա խնդրանքով: Դա այն նույն Գագիկ Ջհանգիրյանն էր, որը պաշտոններ բաժանելու այն գիշերվա ցուցակում նշվում էր որպես գլխավոր դատախազ, իսկ այդ օրերին, նախաքննության ղեկավար դառնալով, իրեն ճակատագրեր տնօրինող էր զգացել: Բոլորը հանկարծ սկսեցին վախենալ նրանից. չէ՞ որ նրա կամոք ուզածդ պահի կարող էին հայտնվել խորհրդարանի սպանդի հանցակիցների ցանկում, և, ըստ երևույթին, Ջհանգիրյանը հաճույք էր ստանում դրանից: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ՝ դեկտեմբերին, Ջհանգիրյանն ասաց, որ Նաիրի Հունանյանը կողմնակի ցուցմունքներ է տալիս Ալիկ Հարությունյանի վրա, ու որ քննության շահերից ելնելով՝ իրենք նրան պետք է հարցաքննեն ու առերեսում կազմակերպեն: Ավելի ուշ իմացա, որ Հունանյանին խոշտանգել են անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, ընդ որում՝ բանը հասել է ինչ-որ ներարկումների: Դեկտեմբերի կեսին Ալիկը հրաժարական տվեց իմ խորհրդականի պաշտոնից: Ստիպված էի բացատրել, որ պաշտոնաթողությունը պայմանավորված է քննության լիարժեք օբյեկտիվություն ապահովելու անհրաժեշտությամբ: Դրանից առաջ ահաբեկիչների հետ կապի մեջ կասկածվել ու կալանավորվել էր խորհրդարանի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, իսկ հունվարին նույն բախտին արժանացավ հեռուստատեսության Առաջին ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը:

Քննչական խմբի վրա ճնշումն օրեցօր աճում էր: Բոլորը սպասում էին նոր աղմկահարույց ձերբակալությունների, բայց… դրանք չէին հետևում: Ավելին՝ տեղեկատվության արտահոսք սկսվեց հենց քննչական խմբից. պարզվեց, որ ոչ մի հիմք չկա քննչական մեկուսարանում պահելու նրանց, ովքեր այդ պահին արդեն կալանավորված էին: Մովսիսյանի ու Հարությունյանի փաստաբաններին ոչ մի փաստ չէր ներկայացվել, որը թեկուզ փոքր-ինչ կհաստատեր նրանց պաշտպանյալների մասնակցությունը հանցագործությանը: Մարտ-ապրիլին Գագիկ Ջհանգիրյանը հայտնվեց շատ բարդ վիճակում: Նրա վրա ճնշում էին գործադրում նրանք, ովքեր ամեն կերպ ձգտում էին նախաքննությունն օգտագործել իմ հրաժարականի համար՝ պահանջելով նորանոր ձերբակալություններ ու աղմկոտ բացահայտումներ: Իսկ կալանավորման հիմքեր ու բացահայտումների համար նյութեր չկային: Ջհանգիրյանը պատեպատ էր խփվում Վազգենի ու Դեմիրճյանների ընտանիքների, «Երկրապահի» ու ՀՀԿ-ի արանքում՝ հայտնվելով դժվար ընտրության առաջ: Ենթարկվել ճնշմանն ու գնալ քննչական գործողությունների լիակատար կեղծմա՞ն: Բայց դա կնշանակեր հանցագործ դարձնել ողջ քննչական խումբը: Կամ էլ կանգ առնել, չանցնել գիծը, որից այն կողմ մեծ է անձամբ մեղադրյալի աթոռին հայտնվելու հավանականությունը: Զինվորական դատախազի մարտաշունչ հայտարարությունները, որ հնչում էին քննչական խմբի ստեղծումից անմիջապես հետո, փոխվեցին քննության ընթացքի վերաբերյալ անվստահ, լղոզված ու խուսափողական հաղորդագրությունների: Դա նրա ընտրության ակնհայտ ցուցիչն էր:

Մի անգամ՝ մարտի սկզբին, Ջհանգիրյանը ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի ղեկավարների հետ հայտնվեց համատեղ մամուլի ասուլիսում, որը հաջորդել էր «Երկրապահի» խորհրդի ընդլայնված նիստին: Նրանք պահանջում էին, որ պաշտոնանկ անեմ Սերժ Սարգսյանին ու Տիգրան Նաղդալյանին՝ հեռուստատեսության Առաջին ալիքի ղեկավարին: Ջհանգիրյանի ներկայությունն այդպիսի միջոցառման դուրս էր դատախազական պարտականություններից, ինչի մասին ստիպված էի հիշեցնել նրան: Փորձեց դուրս պրծնել. անհոդաբաշխ ինչ-որ բան ծամծմեց, թե, իբր, իր վրա ճնշում են գործադրել ու չի կարողացել մերժել, ու, իբր, ընդհանրապես այնտեղ է գնացել, որ մարդկանց հետ պահի չմտածված գործողություններից:

Ապրիլին դատարանը հրաժարվեց երկարացնել Ալիկ Հարությունյանի խափանման միջոցը՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերի բացակայության պատճառով: Հետագայում ազատվեցին նաև շինծու մեղադրանքներով կալանավորված մյուս անձինք. նրանց ամբողջ մեղքը զուտ Հունանյանի հետ ծանոթ լինելու փաստն էր: Ընդգրկուն դավադրության վերաբերյալ աղմկոտ գործի հույսը աչքի առաջ հալվում էր, ու դա լրջորեն անհանգստացրեց նրանց, ովքեր փորձում էին այդ ալիքի վրա հասնել իշխանափոխության: Պաշտպանության նախարարությունում, Սարդարապատում, Ծաղկաձորում և այլ վայրերում դժգոհների՝ ժամեր տևող հավաքներ սկսվեցին. մարդիկ հայտարարություններ էին գրում, պահանջում պատասխանատվության ենթարկել ահաբեկչության կազմակերպիչներին՝ դրա տակ ենթադրելով ինձ ու Սերժին: Լուրեր էին տարածում, թե Վազգենին հատուկ ծառայություններն են վերացրել. իբր նա հանդես էր եկել ղարաբաղյան հարցի լուծման դեմ: Պայքարը իշխանության, ուրեմն և իմ հրաժարականի համար դարձավբացահայտ ու ագրեսիվ, սկսվեց ներքաղաքական իրավիճակի նպատակաուղղված լարումը:

Իմ լարվածությունն ահռելի էր, ծանրաբեռնվածությունը՝ բոլոր սահմաններից դուրս: Բացի իմ ուղղակի գործառույթներից, ստիպված էի զբաղվել անվտանգության ու վարչապետի կողմից անտերության մատնված տնտեսության հարցերով: Եվ այդ ամենը՝ ճնշող ներքաղաքական մթնոլորտում: Ու հանկարծ մարտի 22-ին հեռախոսազանգ Ղարաբաղից. մահափորձ է կատարվել Արկադի Ղուկասյանի դեմ: Ասացին, որ նա ծանր վիրավոր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Ծնկից ներքև ոտքերի ոսկորներն են փշրվել, պատրաստվում են վիրահատության: Առաջին միտքը՝ գրո՜ղը տանի, մեզ միայն սա էր պակասում: Աղվան Հովսեփյանը Ստեփանակերտ մեկնելու թույլտվություն խնդրեց՝ նախաքննությանն օգնելու համար, նաև ԱԱՆ հատուկ նշանակության խումբ ուղարկեցինք այնտեղ: Մեկ օրվա ընթացքում ձերբակալվեցին մահափորձի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ կազմակերպման կասկածանքով, Սամվել Բաբայանը:

Քանի որ պաշտպանության նախարարի աշխատասենյակը վերածվել էր դավադիրների շտաբի, մարտի կեսին իմ հրամանագրերով թարմացրի ՊՆ հրամանատարական կազմը, որպեսզի զորքերը զերծ պահեմ քաղաքականության մեջ ներքաշվելուց: Ապրիլին Գագիկ Ջհանգիրյանը հանկարծ ինձ բողոքեց, որ խորհրդարանը փորձում է նախաքնննությունից քաղաքական շոու սարքել, ինչը խանգարում է քննչական խմբի աշխատանքին: Խնդրեց ազատել իրեն խորհրդարանում քննության ընթացքի մասին զեկուցելու պարտականությունից: Ես կատարեցի զինվորական դատախազի խնդրանքը՝ նրան այդ զեկույցները չեղարկելու պաշտոնական հանձնարարական տալով:

Այդ ընթացքում տնտեսությունը շարունակում էր ներքև գլորվել, պետական ապարատը կաթվածահար վիճակում էր: Ոչ մի ծրագիր չէր կատարվում, ոչ մի բարեփոխում չէր իրականացվում. ամեն ինչ պարզապես կանգ էր առել: Պահանջվում էր շտապ վերականգնել ներքաղաքական իրավիճակի վերահսկողությունը: Անկարող վարչապետի փոփոխությունն ու կառավարության թարմացումը զուտ ժամանակի հարց էր: Եվ այստեղ հանկարծ, ապրիլի վերջին, Վարդան Օսկանյանը զեկուցում է, որ նախապատրաստվում է վարչապետի այցը Մոսկվա՝ առանց ԱԳՆ որևէ մասնակցության: Դա արտաքին քաղաքական գործունեության սահմանված կարգի ուղղակի խախտում էր: Պարզվեց, որ վարչապետի այցը անձամբ նախապատրաստել է մեր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ինչը միանգամայն անընդունելի էր: Հարությունյանը գործել էր գեներալ Իվաշովի միջոցով, ում ամեն օր, համհարզի պես, զեկուցում էր Հայաստանի իրավիճակը: (Մեր պաշտպանության նախարարությունում նրան շշուկով Իվաշովի տուզիկ էին ասում): Ինձ, արդեն Մոսկվայում մեր դեսպանատնից, նաև հայտնեցին, որ այդ այցը ներքաղաքական նպատակներով օգտագործվելու է իմ դեմ ու սպեկուլյացիաների առիթ կտա, թե Մոսկվան Հայաստանում աջակցում է նախագահի հակառակորդներին: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կանխելու համար հանձնարարեցի կապվել Կրեմլի հետ և ասել, որ նման այցն անցակալի է, ու ես մտադիր եմ զբաղեցրած պաշտոնից ազատել վարչապետին: Ավելի լավ է ձեռնպահ մնալ Արամ Սարգսյանին Կրեմլում ու Սպիտակ տանը ընդունելուց՝ խուսափելու համար անհարմար իրավիճակից, երբ Մոսկվայից վերադառնալուն պես ազատում են վարչապետին: Այցը, համենայնդեպս, կայացավ, ուրբաթ, ապրիլի 28-ին: Մեր ցանկությունը մասնակի հաշվի առան. Հայաստանի պատվիրակությանն ընդունեցին Կասյանովն1 ու պաշտպանության նախարար Իվանովը: Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, վարչապետ Արամ Սարգսյանը իմ հրամանագրով ազատվեց պաշտոնից, կառավարությունը պաշտոնաթող արվեց: Ավելի ուշ, ևս մեկ հրամանգրով, Վաղարշակ Հարությունյանը՝ արդեն պաշտպանության նախկին նախարար, զրկվեց գեներալական ուսադիրներից՝ զինվորական կոչումն ու բարձրագույն սպայակազմի պատիվն արատավորելու համար:

Ուշագրավ է, որ այդ իրադարձությունից անմիջապես հետո երկրում հանկարծ ամեն ինչ խաղաղվեց: Տևական քաղաքական խարդավանքներից հոգնած հասարակությունը թեթևացած շունչ քաշեց, թոթափեց ճակատագրական զոհի զգացումը, որ պատել էր ահաբեկչական գործողությունից հետո, ու հայացքը հառեց դեպի ապագան: Մեկ շաբաթ անց վարչապետ նշանակեցի Անդրանիկ Մարգարյանին՝ «Միասնություն» դաշինքի խմբակցության ղեկավարին, որը ՀՀԿ-ի ղեկավարներից էր և կուսակցության մեջ էր դեռ Աշոտ Նավասարդյանի ժամանակից: Սովետական ժամանակներում Մարգարյանը նույնիսկ դատապարտվել էր այլախոհության համար: Ինքն էր իրեն առաջարկել Սերժի հետ զրույցի ժամանակ, ասել էր, որ մինչև կոկորդը կուշտ է երկրում տեղի ունեցողից և ուզում է առավելագույնս օգտակար լինել: Նրան լավ չէի ճանաչում, բայց ընդունեցի ու լսեցի: Նշանակեցի, բայց դա ժամանակավոր, իրավիճակային լուծում էի համարում, լավագույն դեպքում՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ. ու սխալվեցի: Անդրանիկը լավ վարչապետ եղավ և աշխատեց յոթ տարուց ավելի, ընդհուպ մինչև սրտի կաթվածից մահանալը 2007 թվականին: Այդպես հանգուցալուծվեց ներքաղաքական ճգնաժամը, որ սկսվել էր խորհրդարանի գնդակահարությամբ, 1999 թվականի հոկտեմեբերի 27-ին: Ոչ մեկի նկատմամբ հետապնդումներ չսկսեցի, չնայած շատերն արժանի էին դրան: Համարում էի, որ նման մարդիկ իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում, ու կյանքը նրանց առանց ինձ էլ կպատժի: Ինձ այլ գործեր էին սպասում, որոնք ժամանակ ու էներգիա էին պահանջում:

Խորհրդարանի ահաբեկչական գործողության քրեական գործը դատարան ուղարկվեց 2000 թվականի դեկտեմբերի 1-ին: Գագիկ Ջհանգիրյանը մնաց քննչական խմբի ղեկավար: Վազգենի եղբոր խնդրանքով նշանակված դատախազն իր պաշտոնը զբաղեցրեց մինչև քննության ավարտը: Չորս տարի անց՝ 2004 թվականի մարտին, կրկին հանրապետության գլխավոր դատավոր դարձավ Աղվան Հովսեփյանը:

Այդ օրերին այդպես էլ չզանգեցի Տեր-Պետրոսյանին: Այն ողբերգական գիշերվա մեր հեռախոսազրույցից հետո իմ մեջ ծնված ցանկությունը լրիվ մարել էր: ՀՀՇ-ի ամբողջ ագիտպրոպը վեց ամսից ավելի համահունչ աշխատում էր նրանց հետ, ովքեր ճոճում էին ներքաղաքական իրավիճակը: Իրենց հոդվածներում ու հրապարակային ելույթներում նրանք անընդհատ մեղադրում էին ինձ, թե մասնակից եմ խորհրդարանի ոճրագործությանը: Չեմ կարծում, թե այդ ամենը կարող էր լինել առանց Տեր-Պետրոսյանի իմացության ու հավանության:

Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության պահից մինչև 2000 թվականի մայիս երկրում տիրում էր մի իրավիճակ, որը ոչ մի ընդհանրություն չուներ պետական շինարարության մեջ ինստիտուցիոնալություն հասկացության հետ: Կուսակցությունները Հայաստանում, որպես կանոն, ստեղծվում ու գործում էին՝ հիմնվելով առաջնորդների հեղինակության ու ազդեցության վրա, ներկուսակցական հիերարխիա չէր կառուցվում, դեմոկրատիան չէր խրախուսվում: Դրա համար էլ նշանակալի ու ազդեցիկ անհատներ հայտնվել չէին կարող: Ղեկավարներին կորցնելով՝ ՀՀԿ-ի ու ՀԺԿ-ի կուսակցական էլիտան իրեն որբացած էր զգում ու մղվեց նրանց ընտանիքներին՝ հուսալով, որ խորհրդանիշերը՝ ազգանունն ու արտաքին նմանությունը, կօգնեն իրենց կուսակցություններին պահպանելու ազդեցությունն ու կշիռը հասարակության մեջ: Խորհրդարանական մեծամասնության վերահսկողությունը փաստորեն անցավ «Միասնություն» դաշինքի զոհված առաջնորդների ընտանիքներին: Նրանք անմիջաբար մասնակցում էին կադրային քաղաքականությանը. ՀՀԿ-ի բոլոր նշանակումները քննարկվում ու որոշվում էին Վազգեն Սարգսյանի ընտանիքում, իսկ ՀԺԿ-ինը՝ Կարեն Դեմիճյանի ընտանիքում: Եվ դա այն դեպքում, երբ այդ ընտանիքների ոչ մի անդամ նախկինում քաղաքական գործունեության մեջ չէր եղել: Նրանցից ոչ մեկն օժտված չէր կառավարման հմտություններով ու ոչ մի կապ չուներ նախընտրական դաշինքի ձևավորման հետ: Խորհրդարանի ահաբեկչական գործողությունը լրջագույն փորձություն դարձավ երկրի քաղաքական համակարգի համար, բացահայտեց նրա ծայրահեղ փխրունությունն ու խոցելիությունը: Ահա այսպիսի հետևանքների բերեց երկրի կրած ցնցումը, որին գումարվում էր ընտանեկան-տոհմային կապերով պետականությունն ընկալելու արատավոր ավանդույթը:

Հայաստանի բնակչության մի մասը դեռ երկար հրաժարվում էր ընդունել ակնհայտը. հինգ ծայրահեղական ներխուժել են խորհրդարան ու տասնյակ ականատեսների աչքի առաջ սպանել ութ մարդու՝ հայտարարելով, որ այդ կերպ ցանկանում էին փողոց հանել ժողովրդին ու փոխել իշխանությունը, չէին թաքցրել ո՛չ իրենց անունները, ո՛չ էլ նպատակները: Ճշմարտությունն այնքան պարզունակ էր, որ շատերն ուղղակի չէին ուզում հավատալ դրան: Հավանաբար, զոհվածների հարազատների համար հոգեբանորեն շատ ավելի հեշտ կլիներ, որ իրենց հարազատները ծավալուն դավադրության զոհ լինեին, քան հաշտվել մտքի հետ, որ նրանց կյանքն ընդհատվել հինգ տականքի պատճառով, որոնք համարձակվել էին ահաբեկչական գործողություն կատարել… Ողբերգությունից շատ չանցած հանդիպեցի զոհվածներից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջ հետ: Նա հարցրեց. «Ինչպե՞ս թե: Եկել է ինչ-որ Նաիրի Հունանյան,- անհայտ-անանուն մեկը,- ու առանց որևէ պատճառի պարզապես վերցրել ու սպանե՞լ է նրանց»: Ի՞նչ ասես սրան: Դավադրությունների տեսությունը կենսունակ է: Իսկ ինձ համար իրականությունն ընդունելու մարդկանց անկարողությունը պատճառ դարձավ նաև, որ կատարվածից հետո այլևս չէի կարող շփվել Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ: Ու շատ եմ ափսոսում, որ այդպես եղավ, որովհետև ես ու Վազգենն իսկապես մտերիմ ընկերներ էինք:


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01