Մեծ Բրիտանիայում մահացու հիվանդություն ունեցող տարեց տղամարդը սկսել է տոմսեր վաճառել իր թաղման արարողության համար, գրում է Metro-ն:
72-ամյա Քիթ Քասն այժմ ղեկավարում է քաղցկեղով հիվանդներին օգնող բարեգործական հիմնադրամը: Չարաբաստիկ հիվանդության հայտնաբերումից հետո նա մտածել է, որ իր մահը կարող է օգուտ բերել նախագծին և սկսել վաճառել հուղարկավորության տոմսերը՝ եկամուտը փոխանցելով հիմնադրամի հաշվին:
Վաճառքում առկա են «ոսկյա», «արծաթյա» և «բրոնզե» տոմսեր՝ 25-ից 100 ֆունտ ստերլինգ արժողությամբ: «Ոսկյա» տոմսեր գնած հյուրերին առաջարկվում են շամպայն ու խորտիկներ, որոնք նրանք կկարողանան ճաշակել արարողության ժամանակ, «արծաթյա» տոմսերի սեփականատերերը կհամտեսեն ծովախեցգետիններով սենդվիչներ և գինի, իսկ «բրոնզե» տոմսով եկածներին սպասվում է չիփս և գարեջուր: Ընդհանուր առմամբ նախատեսված է վաճառել 500 տոմս:
Հուղարկավորության մասնակիցների երեք խմբի համար Քասը նախապես երեք գրավոր կոչ կպատրաստի, որոնք կընթերցվեն այդ ժամանակ: Տղամարդը հուսով է, որ իր թաղումից հիմնադրամը կստանա մոտ կես միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ:
Բրիտանացին «Կարմիր գուլպաներ» բարեգործական հիմնադրամը հիմնել է 12 տարի առաջ: Կազմակերպության հետաքրքրական անվանումը կապված է նրա հետ, որ այն օրը, երբ Քասին հայտնել են հիվանդության մասին, նա կրել է հենց այդ գույնի գուլպաներ: Այս ամբողջ ընթացքում նա հասցրել է օգնել իր հիվանդությունն ունեցող բազմաթիվ տղամարդանց, ինչի համար արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55