Մարոկոյում երկու սկանդինավացի զբոսաշրջիկ կանանց սպանության հետաքննությամբ զբաղվող ոստիկանությունը նոր կասկածյալների է կալանավորել, փոխանցում է Sky News-ը։
Ընդհանուր առմամբ, հանցագործության կասկածանքով կալանավորվել է 13 մարդ։
28-ամյա Մարեն Յուլանդի եւ 24-ամյա Լուիզա Վեստերագեր Ջեսպենսենի դիերը երկուշաբթի օրը Մարոկոյի Ատլասի լեռներում նկատել են այլ զբոսաշրջիկներ։
Մարոկոյի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ կալանավորված տղամարդկանցից մեկը ապստամբների խմբի անդամ է, սակայն նրա անունը չի նշվել։
Կասկածյալներից երեքը կալանավորվել են հինգշաբթի օրը։ Եվս 9-ին ձերբակալել են, քանի որ նրանց մոտ զենք եւ կասկածելի նյութեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում են պայթուցիկների պատրաստման համար։
Ինքնաթիռն արդեն տեղափոխել է սպանված կանանց դիերն իրենց հայրենիք։ Նորվեգական NTB գործակալության փոխանցմամբ՝ Յուլանդի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կիրականացվի Նորվեգիայում։ Նա եւ Լուիզա Վեստերագեր Ջեսպենեսը ապրում էին Նորվեգիայում եւ տեղի համալսարանի ուսանողներ էին։
Դանիայի իշխանությունները հրապարակել են տեսանյութ, որում երեւում է այն պահը, երբ կանանցից մեկի կոկորդն են կտրում։
Մեկ այլ տեսանյութում չորս կասկածյալներ հայտարարում են ԻՊ-ին պատկանելու մասին։
Դանիայի եւ Նորվեգիայի առաջնորդները խստորեն դատապարտել են այդ հանցագործությունները։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03