Անցնող տարում աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են մոտ 511 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ ներկայում Bloomberg Billionaires Index-ում ներառված աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 4,7 տրիլիոն դոլար:
Սա կապված է համաշխարհային առևտրում լարված իրավիճակով, ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախություններով, ինչպես նաև՝ շուկաների անկմամբ:
«Վերջին շրջանում ներդրողների մտավախություններն ավելացել են»,- ասել է Northern Trust Wealth Management-ի ներդրումների գծով տնօրեն Քեթի Նիքսոնը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորել է անհաջողակ միլիարդատերերի վարկանշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի: Ցուկերբերգը բոլորից շատ է գումար կորցրել 2018-ին: Գործարարի կարողությունը կրճատվել է 18,7 մլրդ դոլարով և ներկա պահին կազմում է 52,5 մլրդ դոլար:
Բացի այդ, Ցուկերբերգը միակ ամերիկացին է, որը հայտնվել է անցնող տարվա գլխավոր անհաջողակների ցանկում: 2018 թվականը Ցուկերբերգի համար անհաջող էր՝ պայմանավորված օգտատերերի տվյալների արտահոսքի շուրջ ծագած սկանդալով:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44