Կառավարությունը ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ հին մեխանիզմներ չեն գործում, հին կապեր եւայլն, որովհետեւ բոլորս գիտենք դատական համակարգի ծագումնաբանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Բայց ես նաեւ չեմ ուզում որեւէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ: Եթե մենք ուզում ենք դատական համակարգն անկախ լինի, նաեւ պետք է ընդունենք, որ միշտ չէ, որ մեղադրող կողմից եւ դատարանի կարծիքները կհամընկնեն: Այն որոշումները, որոնք կայացվել են հիմնավորված, դրանք պետք է ընդունել ի գիտությունը եւ գնալ առաջ: Բայց եթե դուք հարց եք տալիս գլոբալ առումով, ես ոչ թե ուզում եմ որեւէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ, այլ գլոբալ առումով, այո, բոլորս ունենք մտավախություններ: Մեր քաղաքացիները պետք է համոզված լինեն հետեւյալում, որ երբ ասում ենք, որ դատական ակտերին չենք միջամտության, ձեւ չենք անում: Իրոք, ամեն ինչ այդպես էլ կա: Գաղտնալսումները նույնպես դա են ապացուցում: Որովհետեւ, եթե գաղտնալսումների ամբողջական պատկերը լինի... վերջին գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրենը զանգում ասում է՝ դատավորը վախենում է: Ո՞ն թե վախենում է, ումից է վախենում: Եթե մենք չենք վախեցրել, ուրեմն ուրիշ վախեցնող կա»,-հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, եթե պարզվի, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը ապօրինի ազդեցության արդյունք է, ինքը շատ կտխրի. «Բայց եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արդյունք է, ես շատ կուրախանամ: Իրավասություն ունեցող մարմինները պիտի ուսումնասիրեն ըստ անհրաժեշտության: Այնպես չէ, որ ամեն ինչը պետք է ստուգել: Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն ինձ էլ հաճելի չէ, բայց եթե դատարանը կայացրել է հիմնավորված որոշում, այդ որոշումը պետք է կատարվի»,-ընդգծեց նա:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44