Սեւան քաղաքում ավարտվեց «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը, որը մեկնարկել էր 2014 թվականից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՄԱԿ-ի զարգացման այս ծրագրի շրջանակում Հայաստանի 18 համայնքներում փողոցային հին լուսատուները փոխարինվել են բարձր արդյունավետությամբ, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով: Ծրագրի նպատակն է` էներգախնայողության խթանումը քաղաքային տնտեսությունում: «Սեւան համայնքը եւս ընդգրկված էր ՄԱԿ-ի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրում, որի շրջանակներում Սեւան քաղաքում ցուցադրական փողոց է ընտրվել Շահումյան փողոցը, որտեղ էլ տեղադրվել են լուսավորության լուսադիոդային նոր լուսատուներ: Այս աշխատանքներին զուգահեռ՝ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ ֆինանսավորման ապահովման համար ստեղծվել է նպատակային վերականգնվող ֆոնդ: Ծրագրի իրականացմամբ հնարավոր է դարձել խնայել 3.2 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել է մոտ 59 կմ փողոցային լուսավորության արդիականացում 18 համայնքներում: Ընդհանուր առմամբ՝ տեղադրվել են 2990 լուսադիոդային լամպեր, որոնք ապահովում են տարեկան 1986 ՄՎտ/ժ էլեկտրաէներ•իա կամ 89 միլիոն դրամի տնտեսում եւ մոտ 100 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատում: Տեղադրված լուսադիոդային համակարգերն ապահովել են առնվազն 60 տոկոս արդյունավետություն, առանձին դեպքերում՝ մինչ 80 տոկոս: Տեղադրված նոր տեխնոլոգիաները բավականին թանկարժեք են:Առաջին ծրագրի ժամանակ լուսատուների գնման համար ամբողջությամբ ֆինանսավորել է ՄԱԿ-ը, իսկ տեղադրման ծախսերը հոգացել Սեւան քաղաքը: Երկրորդ ծրագրի համար գումարի 50 տոկոսը ստացվել է առաջին ծրագրի տնտեսումներից: Եվ հետագա ծրագրերը բոլորն իրականացվել են ՄԱԿ-ի՝ միայն տեխնիկական աջակցությամբ£ ՙՔաղաքային կանաչ լուսավորություն ե ծրա•իրն իրականացվել է ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ: Ծրագրի հիմնական գործընկերներն են եղել Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի 17 այլ քաղաքներ»,-ներկայացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44