Վերջին օրերին Գավառի կենտրոնական հրապարակում կատարվում են լուսասյուների տեղադրման աշխատանքներ, որոնցով ավելի գեղեցիկ տեսք է ստանում քաղաքի կենտրոնը: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, լուսասյուների տեղադրումը հրապարակի ընդհանուր վերակառուցման աշխատանքների մի մասն է կազմում: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից նպատակային հատկացումներիª սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս նպատակով հատկացվել է 46 միլիոն 920 հազար դրամ: Նշված գումարի 40 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, իսկ 60 տոկոսըª Գավառ համայնքի բյուջեից: Աշխատանքներն իրականացնում է «Նիկոլ Դուման» արտադրական կազմակերպությունը: «Նախ տեղադրվում են լուսասյուները, ապա՝ լուսատուները: Հրապարակում լուսասյուների տեղադրումը ոգեւորել է նաեւ բնակիչներին: Նրանք հետեւում են աշխատանքների ընթացքին եւ անհամբեր սպասում դրանց ավարտին, որպեսզի վայելեն Գավառի գիշերային գեղեցկությունը: Տեղադրվելու են թվով 68 լուսասյուներ, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:Կենտրոնական հրապարակում է տեղադրվել նաեւ քաղաքի գլխավոր տոնածառը, որի լույսերը կվառվեն մոտակա օրերին: Մեր քաղաքի կենտրոնն աստիճանաբար գալիս է ամբողջական տեսքի, ու շատ շուտով այն կփայլի իր ողջ շքեղությամբ»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44