Ռուսաստանը բացեիբաց զինում է Իրաքի քրդերին , ովքեր սեփական անկախության համար կռվում են Թուրքիայի հովանավորյալ ԻՊ-ի դեմ , մյուս կողմից Ռուսաստանը թույլ չտվեց Թուրքիային պառակտել Սիրիան , իսկ սա նշանակում է, որ ապագա միասնական Քուրդիստանը կառուցվելու է նաև Թուրքիայի ներկայիս պետական սահմանների ներսում: Լավ հասկանալով , որ Ռուսաստանը աջակցում է քրդերին Թուրքիայի տարածքներում պետականություն ստեղծելու համար` Էրդողանն Արցախի դեմ պատերազմի է հրահրում իր վասալ Ալիևին` հակառուսական նոր պատերազմ ռեգիոնում ստեղծելու, միջազգային հանրության ուշադրությունն իր վրայից շեղելու նպատակով , որպեսզի նոր ցեղասպանություն իրականացնի այս անգամ Թուրքիայում ապրող քրդերի նկատմամբ` սեփական պետության սահմամները ամփոփոխ պահելու համար: Էրդողանը, հասկանալով, որ Ալիևը նոր պատերազմ սկսելու դեպքում կարող է Ադրբեջանի քարտեզը ձևափոխել` կորցնելով դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը, ինչպես նաև լեզգիներն ու թալիշներն իրենց պետությունները ձևավորելու խնդիր կդեն , այնուամենայնիվ դրդում է կրտսերին գնալ այդ քայլին: Այսինքն Էրդողանն Ադրբեջանը պառակտելու հաշվին, փորձում է փրկել Թուրքիան : Միևնույն է Թուրքիայի քարտեզը ձևափոխվելու է, և այս տրամաբանության մեջ Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի պահանջատեր կեցվածքը տեղին է, քանզի նոր իրականության պայմաններում այո', մենք պետք է ետ ստանանք մեր պատմական հայրենիքի ինչ-որ հատվածներ:
Լավրովի Արարատ լեռը նկարելու փաստը ևս բխում է աշխարհաքաղաքական այս նոր տրամաբանությունից:
Ի դեպ, ռուս-թուրքական բոլոր կոնֆլիկտներից Թուրքիան դուրս է եկել ավելի փոքրացած, այսինքն տարածքներ կորցրած, և այս անգամ էլ բացառություն չի լինելու:
Քանի դեռ Թուրքիայի խնդիրը վերջնականապես չի լուծվել, Ալիև կրտսերը կրակելու է մեր սահմանների ուղղությամբ և մենք պետք է մի կողմ դնենք պոպուլիզմն ու էմոցիոնալ որոշումները, զուսպ և հետևողականորեն պաշտպանենք մեր սահմաններն ու կառուցենք մրցունակ պետություն: Սա է մեր առաքելությունը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34