«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում:
Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:
Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին:
Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարություն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն:
Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից:
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03