Իրավապաշտան Ավետիք Իշխանյանը նորմալ գործընթաց է համարում գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը: Lragir.am-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասում է՝ այն, որ Մանվել Գրիգորյանը մի շարք հիվանդություններով է տառապում, հիմք էին, որպեսզի նա ազատվեր կալանքից:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ սահմանելով գրավ 25 մլն դրամի չափով: Դատարանի այս որոշումը հարուցել է Էջմիածնի բնակիչների զայրույթը, նրանք բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ են փակում:
«Երբ որ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, ես առաջիններից մեկն էի, որ ողջունեցի դա: Այն ժամանակ ասացի՝ վերջապես արդարությունը վերականգնվում է, ես նրա արարքների վերաբերյալ շատ փաստեր ունեի, շատ «քաջագործություններ» գործած անձնավորությունը վերջապես կալանավորվել էր: Եվ այն մեղադրանքները, որոնք ներկայացվել էին նրան, ընդամենն այսբերգի երևացող մասն էին: Այն ժամանակ ես մամուլի հետ զրույցում այս մասին ասել էի: Բայց այլ հարց է, երբ Մանվել Գրգորյանի լուսանկարը մեկուսարանում հրապարակվեց, ինչն անընդունելի էր, որովհետև դա մարդու նվաստացում է, չի կարելի մարդուն նվաստացնել: Եվ երբ այդ մասին խոսեցի, զարմանալիորեն տարբեր հեղափոխականներ հարձակվեցին ինձ վրա: Այսինքն ՝ մեր հասարակությունը չի պատկերացնում մարդու արժանապատվությունը պաշտպանելու խնդիրը, ամեն ինչ խառնում է իրար ու սկսում հաշվեհարդար տեսնել»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով՝ երբ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը տառապում է ծանր հիվանդություններով, և կալանավայրում այդ հիվանդությունները սրվել են, ինքը՝ որպես իրավապաշտպան կողմ արտահայտվեց, որպեսզի խափանման միջոցը փոխվեր: Ըստ Իշխանյանի՝ չի կարելի մարդուն այդպիսի հիվանդություններով կալանավորված պահել:
«Եվ այդ տեսակետից խափանման միջոցի փոփոխությունը ես համարում եմ շատ նորմալ»,- հավելեց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ խնդիր է այն, որ որպես գրավ է կիրառվում ահավոր մեծ չափի գումար: “Այս դեպքում էլ խոսքը 25 մլն դրամ գումարի մասին է: Սա ինձ համար, որպես իրավապաշտպան, խնդիր է: Մենք գիտենք, որ Մանվել Գրիգորյանը կարող է այդքան գրավ վճարել, իսկ եթե Մանվել Գրիգորյանը չլիներ, մեկ ուրիշ անձ լիներ, նա եթե հնարավորություն չունենար, այս նույն մեղադրանքով կալանավորված լիներ՝ այդքան գումար ո՞վ կարող էր վճարել: Ցանկացած մարդ չի կարող ապահովագրված լինել, որ կարող է հայտնվել ճաղերից այն կողմ: Ես պատկերացնում եմ, որ եթե մարդը չկարողանա այդ գրավը տալ, ուրեմն այդ հիվանդություններով հանդերձ պետք է մնա կլանաքի տակ: Ես չեմ հասկանում, թե ինչ չափանիշներով են այդ գրավի չափը որոշում: Իսկ ընդհանրապես, խափանման միջոցի փոփոխությունը համարում եմ նորմալ, որևէ այլ բան չեմ տեսնում այստեղ”,- ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հայ հասարակությունը հաճախ չարացած է և ուզում է հաշվեհարդար տեսնել: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, իրավապաշտպանն ասաց, որ այժմ զերծ է մնում դրանք մեկնաբանելուց, հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ երբեմն ակցիաներն ուղղորդված են լինում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01