ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին ասված է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի տարածած հայտարարության մեջ:
Այն ներկայացնում ենք ստորև.
«Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝
ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի:
1. 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը և հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ և բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու և անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ:
2.ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց հայ կնոջը:
1. Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն և հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը: Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ:
2. Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում:
3. Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին:
Ելնելով վերոշարադրյալից՝ մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր և կասկածահարույց է դառնում, այլև մեր ազգային շահերին հակասող և անհեռանկար: Մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներում»:
Նարինե Մկրտչյանը նաև հայտնել է, որ վաղը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12-ին, ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող վարքագծի:
Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01