ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչը՝ ծնված 1996թ., Երևան քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչի հետ նախնական համաձայնության գալով Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից գողություն կատարելու վերաբերյալ, 2018թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան և առերևույթ հափշտակել տարբեր իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Մասնավորապես, ըստ նախապես կատարված դերաբաշխման՝ 2018 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչը, սեղմելու միջոցով բացելով ննջասենյակի մետաղապլաստե պատուհանը, ապօրինի մուտք է գործել Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կենցաղային իրեր, «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոս, կանացի «Բալմայն» ֆիրմայի շվեյցարական ժամացույց: Այդ ընթացքում Երևանի 29-ամյա բնակիչը 22-ամյա երիտասարդի հետ գտնվել է հեռախոսակապի մեջ՝ հսկելով տարածքը, որպեսզի վտանգի դեպքում զգուշացնի վերջինիս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդանի 22-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, իսկ Երևանի 29-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով։
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44