Կադաստրի կոմիտեում աշխատանքային վերջին շաբաթը, ինչպես նախորդ խորհրդակցությանը նույնպես ասվել էր, նվիրվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակի անելիքը քայլ առ քայլ մշակելուն, իհարկե, նաև այս տարի ավարտին հասցնելիք գործերին։
Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի պաշտոնական կայքէջից: Հաջորդ տարի նախատեսված ամբողջ Հայաստանի օդալուսանկարման համար մրցույթը կհայտարարվի այս շաբաթ. «Շատ կարևոր հարցերից է, և նախապատրաստական գործը պիտի ամբողջ թափով անենք, որպեսզի, ինչքան հնարավոր է՝ շուտ իրականացվի օդալուսանկարումը»,- այսօրվա խորհրդակցությանն ասել է Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Անդրադարձ է եղել թիմային աշխատանքի կարևորությանը։ Պետրոսյանը զարմացել է, որ դեռ կան օրինակներ, երբ «8 վարչությունների պետեր միասին չեն կարողանում մեկ մանր հարցի շուրջ համաձայնության գալ», և դիմում են Կոմիտեի ղեկավարությանը. «Սա նշանակում է, որ թիմային աշխատանքի խնդիր ունենք։ Մենք պետք է որպես թիմ շատ ավելի կուռ լինենք, որպեսզի շատ ավելի լավ աշխատենք»։
Սարհատ Պետրոսյանը գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանին հանձնարարել է դիմել համապատասխան մարմիններին՝ Կոմիտեի շենքի առջևում հետիոտնի անցումի մոտ լուսացույց դնելու համար. «Եթե պետք է, Կոմիտեն կֆինանսավորի իր միջոցներից. հիմնականում մեր աշխատակիցներն են անցնում բավական բարդ այդ անցումով»։
Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը ծանուցել է, որ ՊՈԱԿ-ը նոր տարին սկսում է նոր տարբերանշանով։ Սարհատ Պետրոսյանն ավելացրել է, որ ՊՈԱԿ-ն իր աշխատանքը, հատկապես չափագրման գործը այնքան պետք է ուժեղացնի, որ ամենատարբեր մրցույթներում և ընդհանրապես գործ պատվիրելու նախապատվությունը տրվի ՊՈԱԿ-ին։
Խորհրդակցության ավարտին Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Կադաստրի մոտ 900 աշխատակիցների համար շաբաթ օրը հրավիրված տոնական մեծ միջոցառմանը։ Արհմիությանն ամեն ամիս ամբողջ տարում մուծած գումարները Պետրոսյանի նախաձեռնությամբ այս անգամ վերադարձվել են աշխատակիցներին Նոր տարվա խնջույքի տեսքով.
«Բոլորի ոգևորությունը շատ հուզիչ էր, հատկապես գրասենյակների և ստորաբաժանումների աշխատակիցներինը, որոնք միշտ անտեսվել են նախկին տոնական միջոցառումներ հրավիրելիս»։
Կոմիտեի ղեկավարն իր ոգևորությունն է հայտնել, որ ուրախ և ջերմ էին նաև տոնական հավաքի մասնակից երիտասարդները.
«Շարունակենք այսպես՝ բացառելով այն, ինչը կարող է խաթարել մեր մեծ ընտանիքի բարի համբավը»։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03