ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
2018թ. դեկտեմբերի 23-ին`ժամը 21:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ավան թաղամասում մի տղամարդ ինքնաձիգից կրակոցներ է արձակում:
Նախնական տվյալներով՝ 1986 թվականին ծնված բնակիչը իրեն ամրակցված 12մմ տրամաչափի «MR43-0952345» որսորդական հրացանով կրակ է բացել Ավան 14-րդ փողոցի բնակարաններից մեկի ուղղությամբ, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որից հետո նշված փողոցի բնակարաններից մեկի 68 ամյա բնակիչը դիտողություն է արել 32 ամյա տղամարդուն: Վերջինս, բռնություն գործադրելով, նշված հրացանով դիտավորությամբ կրակել է իրեն դիտողություն արած քաղաքացու ոտքերին՝ պատճառելով «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածքներ»: 68 ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Դեպքի վայրում, զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Երևան քաղաքի 32 ամյա բնակիչը:
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44