Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում նոր մոտեցումներ ներդնելու համար: Այս մասին դեկտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կապակցությամբ Հայաստանի լռությունը կապված է շփման գծում լարվածության մեղմացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի պայմանավորվածության հետ: «Վերոնշյալ համաձայնությունների մասին արդեն չի խոսվում, այնպես, ինչպես չի խոսվում սահմանին հսկողության ուժեղացման մասին: Չի կարելի բացառել, որ Բաքուն սահմանին կրկին չի դիմի ռազմական գործողությունների», - ասաց նա: Կիրո Մանոյանի խոսքով, կարեւոր է, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ: «Հնարավոր է կանխատեսել, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգների կողմից ճնշում կսկսվի Հայաստանի վրա, որպեսզի մենք զիջումների գնանք ղարաբաղյան հարցում: Ամեն դեպքում, առանց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, հնարավոր չի լինի հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը », - բացատրեց նա: Նա նաեւ ավելացրեց, որ Բաքվի կողմից Դուշանբեում համաձայնագրերի կատարումը տեղի է ունենում դիրքորոշումների վերափոխման նպատակով, ինչպես նաեւ որպեսզի առիթ չլինի սահմանին տեխնիկայի եւ մարդկային ռեսուրսների առկայության մասին բանակցությունների համար: Անդրադառնալով Իրանի հետ հետագա հարաբերությունների հարցին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ՝ չնայած Միացյալ Նահանգների պատժամիջոցներին: «Նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը զգացվում էր նաեւ Հայաստանում, բայց հիմա այդ ազդեցությունն արդեն թուլացել է», - ավելացրեց նա: Կիրո Մանոյանը նշեց, որ միջազգային քաղաքականության ոլորտում հաջորդ տարի երկրին լուրջ փորձություններ են սպասվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01