ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ այս տարվա ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նիկոլ Փաշինյանն, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:
Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ:
2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ ԵԼՔ դաշինքը ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ը այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով, հավաքելով ընդամենը 1.65% ձայն և չունենանալով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք:
Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ «փչացնելու» համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։
2018-ի ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի և երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջև վերջին ամիսներին ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ և պետականամետ որոշում էր: Մե’նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները։
Ով ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը:
Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանը»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15