Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: ՀՀ նախագահն այդ մասին ասել է հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՀՀ նախագահը նախ հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է:
«Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ: Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք: Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենք վաճառել Հայաստանին: Արմեն Սարգսյանը նկատել է, որ դա պարզապես առաջարկ էր:
«Վաղը կարող են լինել այլ առաջարկներ ևս: Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել: Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել և արդեն իսկ կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44