Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Մայր Աթոռի տեղեկատավական համակարգից հայտնում են, որ այս առիթով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ձևավորված գեղեցիկ ավանդության համաձայն` Ս. Պատարագի արարողության ընթացքում կատարվել է նաև սարկավագական ձեռնադրություն:
Նախօրեին՝ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 14 ու Քահանայից պատրաստության Բ լսարանի 3 սաներ ստացել են դպրության աստիճան, ճեմարանի Դ լսարանի 11 և Քահանայից պատրաստության լսարանի 2 սաներ ուրարակրության աստիճան, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանի 29 ու Քահանայից պատրաստության լսարանն ավարտած 6 սաներ կիսասարկավագության աստիճան:
Այս տարի Ս.․ Ստեփանոսի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովնան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության են արժանացել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 35 սաներ:
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին անդրադարձել է Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակությանը, ապա խոսեց սարկավագության խորհրդի մասին:
«Սիրելի սարկավագ եղբայրներ, հոգևոր աստիճանը դա փառքի աստիճան չէ, հոգևոր աստիճանը ինչքեր կուտակելու աստիճան չէ, հոգևոր աստիճանը հպարտության աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության և նվիրումի աստիճան է:
…Սարկավագություն արեք, ծառայություն մատուցեք հավատացյալների մեջ, ծառայություն բերեք անհավատների շարքերում՝ նրանց եկեղեցի բերելով, ծերանոցներ այցելեք, բանտարկյալներին, հիվանդներին այցելեք և ընդհանրապես` ծառայություն մատուցեք բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Եվ ահա այս գիտակցությամբ եկեք այս պահին ուխտենք, որ մեր կյանքը բոլորանվեր կերպով պետք է ծառայեցնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածադիր կանոններին», - նորընծաների պատգամել է Հովնան եպիսկոպոսը:
Սրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը` Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, նորաթուխ սարկավագների ծնողներին ու հարազատներին:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն են ունեցել նաև համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը:
Պատարագից հետո նորընծաներին և Մայր Աթոռի միաբան սարկավագներին ընդունել է Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը` ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի:
Սարկավագաց դասը Նորին Սրբությանը ողջունել է «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն նրանց է փոխանցել իր հայրական պատգամն ու օրհնությունը:
Նորին Սրբությունը, շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության կապակցությամբ, նշել է, որ նրանց առջև նոր հորիզոններ են բացվում իրագործելու Հայ Եկեղեցու անդաստանում նվիրյալ և անձնդիր ծառայության իրենց տեսիլքը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող սարկավագներն իրենց նվիրյալ ծառայությամբ նպաստում են Հայ Եկեղեցու պայծառությանն ու սրբազան առաքելության արդյունավորմանը: Հայոց Հովվապետը հորդորել է սարկավագաց դասին իրենց վարքագծով և անձնվեր ծառայասիրությամբ հավելել Հայոց Եկեղեցու պատիվն ու համբավը` մաղթելով, որ Աստծո ողորմությամբ արժանանան նաև քահանայական կոչմանը և իբրև օծյալ եկեղեցականներ իրենց սպասավորությունը բերեն տարբեր համայնքներում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Սուրբ Հոգու առաջնորդությունը նրանց համար, որպեսզի նրանց կյանքն իմաստավորվի բարի և օրհնյալ գործերով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01