Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է ծանր հիվանդություն ունեցող 4-րդ երեխայի՝ 15-ամյա Արսլան Կաիպկուլովի ցանկությունը, որը երազում էր տեսահոլովակ նկարահանել Իլ-96-300 նախագահի օդանավի մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երեքշաբթի մոր հետ Բաշկորտոստանից Մոսկվա ժամանած տղայի համար էքսկուրսիա են կազմակերպել նախագահի ինքնաթիռով, որից հետո նա լրագրողների հետ կիսվել է տպավորություններով:
«Դա երկրի ամենագաղտնի ինքնաթիռն է, ինձ համար պատիվ է հայտնվել այնտեղ», - ասել է պատանին, որի խոսքով՝ իր երազանքն իրականացել է:
Տղան պատմել է, որ տպավորվել է հարմարավետությամբ, որով թռչում է երկրի ղեկավարը, սակայն ամենից վառ տպավորություն նրա վրա գործել է օդաչուների խցիկը: Արսլանին հաջողվել է նստել օդանավի հրամանատարի աթոռին, ինչպես նաև լինել համաժողովի սրահում: «Եղել եմ նաև այլ վայրերում, սակայն դրանք չի կարելի նկարահանել: Այնտեղ գաղտնիություն կա»,- ասել է տղան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի կամավորների համաժողովին և ծանոթացել «Երազիր ինձ հետ» նախագծին, որն իրականցնում է լուրջ հիվանդություն ունեցող երեխաների երազանքները: Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր ընտրել ծրարներից մեկն ու կատարել երեխայի երազանքը: Նախագահը 5 ծրար է վերցրել, որոնց մեջ էր նաև Արսլանի ծրարը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44