Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում ասաց, որ դաշինքի մտավախությունները հրապարակել են կետ առ կետ, և հանրությունն իմացել է, թե ինչ են նախատեսում անել քաղաքային իշխանությունները 2019թ-ին:
«Մեր կողմից բարձրացված հարցերը այդպես էլ չստացան հստակ պատասխաններ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կարողացել է համոզել «Իմ քայլը» դաշինքի անդամներին, ապա իրենց չի համոզում:
«Մենք չէ, որ տրանսպորտի, կանաչապատման, վերելակի հարցերը լուծելու նախընտրական գրավիչ խոստումներով և տեսահոլովակով իշխանության եկած քաղաքական ուժին պետք է ասենք, որ վերելակն ավելի կարևոր է, քան աշխատակազմը, տրանսպորտն ավելի կարևոր է»,-ասաց նա:
Այստեղ կարող էր լինել նաև ելույթ 55 000 դրամի մասին, բայց քանի որ պարոն քաղաքապետը հասկացավ իր սխալը, միայն խոստանում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր՝ քննարկման կդնեմ ավագանու իրավունքների ընդլայնման հարցը, պարոն քաղաքապետ, Ձեր լիազորությունների կրճատման հարցը, նաև կներառվի հարց, որ ավագանին չստանա 55000 դրամ, այլ արժանապատիվ աշխատավարձ»,- ասաց նա և նաև կոչ արեց գործընկերներին, որ երբ հարցը բերվի օրակարգ, ընդունվի:
Նա նաև ցանկացավ քաղաքացիներից ստացած կոչը փոխանցել. «Նախորդ իմ ելույթից հետո նրանք ֆիքսել են, որ իմ գործընկերներն իմ ելույթից հետո ծափ են տվել, անբովանդակ ռեպլիկներ են թողել, նրանք խնդրում էին փոխանցել, որ քննադատությունների նկատմամբ ավելի հավասարակշռված և զսպված լինեք»,- ասաց Սամսոնյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Ավագանու անդամների աշխատավարձի հարցը քննարկելիս քաղաքապետի աշխատավարձի մասին էլ չմոռանաք, խնդրում եմ, առավել ևս, որ պարգևավճարների մասին խոսք չի լինելու: Ինչ կապված է այն բանի հետ, որ ընդունել եմ իմ սխալը, ես սխալ չեմ գործել, որ ընդունեմ, բայց նաև ուզում եմ ֆիքսել, որ մենք պետք է իրար հանդեպ հանդուրժող լինենք և կոնստրուկտիվ ծախսենք մեր ժամանակը»:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03