ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում այսօր տեղի է ունենում ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ այս պահին ստացել են քսանհինգ բողոք, քսանը նախատեսել են քննության առնել առաջին նիստին:
«Ինչպես անցած զորակոչին, այս զորակոչին ևս դիմումները վերաբերում են բացառապես զորակոչիկների առողջական խնդիրներին, քանի որ օրենքում եղել են կարգավորումներ, որոնք, ըստ էության, դուրս են բերում եղբոր հետ նույն զորամասում ծառայելու խնդրանքը, բնակավայրին մոտ ծառայելու խնդրանքը, որոնք նախկինում գերակշիռ մասն էին կազմում:
Tert.am-ի հարցին, թե մտահոգություն կա՞, որ թվաքանակի պատճառով երբեմն առողջական խնդիրներ ունեցողներին զորակոչում են բանակ, որտեղ նրանց հիվանդությունները խորանում են, Գեղամ Հարությունյանն ասաց. «Այդ կարգի մեկնաբանություններ միշտ եղել են և, ինձ թվում է, կուղեկցվեն զորակոչի ընթացքում, թեպետ վերջին տարիներին, ինքներդ եք տեսնում, որ անաչառությունը, անկողմնակալությունը զորակոչի գործընթացում անհամեմատ մեծացել է»:
Նա նշեց, որ այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ օրինականության և արդարության միջև ճեղք է առաջանում, քանի որ որոշումը կարող է լինել օրինական, իսկ ծնողի ընկալմամբ՝ անարդար:
«Դրա համար մեր օրենսդրության զարգացումը պետք է գնա ոչ թե այս ճեղքը մեծացնելու, այլ նեղացնելու ճանապարհով: Այսօր նախարարը մտածում է այդ հարցերի վերաբերյալ, և երևի վեց ամսվա ընթացքում լուրջ ուսումնասիրություններ կարվեն, ու հնարավոր է՝ փոփոխություններ արվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին՝ Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենց դիմողները հիմնականում ոչ թե ցանկանում են ազատվել բանակից, այլ հասնել արդար որոշման:
«Միշտ էլ կլինեն այդպիսի մարդիկ, ովքեր կփորձեն տարբերվել ընդհանուրից, սա հասարակությունից եկող ճնշում է. կոռուպցիան միակողմանի չէ, բայց համար մեկ պատասխանատու համարում ենք պաշտոնյաներին»,- ասաց նա և նշեց, որ վերջին զորակոչերի ընթացքում այս միտումները թուլացել են:
Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ ամառային զորակոչին իրենց միջնորդությունների 31 տոկոսի վերաբերյալ կայացվել են արմատական որոշումներ: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 3 հազարից ավելի դիմում-բողոքներ են ստացել 2009 թվականից ի վեր:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03