ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:25-ին, կրծքավանդակի «ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, եւ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երեւան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մոտից շտապօգնության ծառայության կողմից «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիր մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Իրականացված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1998 թվականին:
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրն Արմավիրի 24-ամյա երիտասարդը եւ Երեւանի 20-ամյա բնակիչը Աջափնյակի դպրոցներից մեկի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիրի մարզի բնկաչին:
Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:50-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նա ձերբակալվել է՝ առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի շուրջ:
Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ երիտասարդը մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել է եւ առգրավվել:
Առգրավվել են նաեւ դեպքի պահին երիտասարդների հագին եղած հագուստները, կատարվել է «Արմենիա» ՀԲԿ գրանցամատյանի զննություն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01