Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Գյումրիում ապրող եւ ստեղծագործող կինոգործիչներն ամիսներ շարունակ մտորում էին Գյումրիում եւս Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության միավոր ձեւավորելու մասին: Այս մասին հայտնում է Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջը:
«Այն առաջնահերթ է այնքանով, որ մեր երկրի համար ռազմավարական այդ տարածաշրջանի կինոգործիչները կարողանան համախմբելով իրենց կարողություններն ու ջանքերը, ավելի մասնակցային ներկայություն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում հայկական կինոյում, ինչպես նաեւ ստեղծագործական նախաձեռնություններով Շիրակ աշխարհ վերադարձնեն կինոմթնոլորտն ու ձեւավորեն այն կինոմիջավայրը, որը նոր ազդակներ կհաղորդի թե ստեղծագործական կյանքին, թե կապահովի երիտասարդ ստեղծագործողների ներգրավվածությունը այդ մթնոլորտին ու միջավայրին:
Եվ ահա, նախաձեռնող խումբը Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ձեռնարկեց Գյումրիում կինոգործիչների գիլդիա ձեւավորելու ընթացքը, որի առաջին հավաքին ներկա գտնվեցին նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը եւ այլք:
Հավաքին, որին մասնակցում էին Շիրակի մարզի բազմաթիվ կինոգործիչներ, հանգամանորեն խոսվեց այն աշխատանքների ու անելիքների մասին, որոնք սպասվում են նորաստեղծ գիլդիային, ինչպես նաեւ այն խնդիրների մասին, որոնք դրված են գիլդիայի առջեւ:
Հարություն Խաչատրյանը մանրամասն խոսեց այն քաղաքականության մասին, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը որդեգրել է իր ղեկավարման ընթացքում, որի ուղղություններից մեկն էլ ստեղծագործական գիլդիաների ձեւավորումն է, որպեսզի հնարավոր դառնա մասնագիտական ներուժը լավագույնս ծառայեցնել թե ստեղծագործական ընթացքին, թե քաղաքականությունների մշակմանը, եւ որպեսզի մասնագիտական գիլդիաները ազդեցիկ ներգրավվածություն ունենան Հայաստանի կինոյի կյանքում:
Իսկ մշակութային հզոր լիցքերով քաղաքն ու Շիրակ աշխարհը չեն կարող հեռու լինել այն գործընթացներից ու իրադարձություններից, որոնք տեղի են ունենում կինոյում:
Կինոգործիչների գիլդիան, որը նախաձեռնող հավաքում գիլդիայի նախագահ ընտրեց Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ղարիբ Ղազարյանին, բաց է լինելու բոլոր այն ստեղծագործողների առջեւ, որոնք պատրաստակամ կլինեն իրենց մասնակցությամբ, ներգրավվածությամբ, ստեղծագործական ներուժով, գիտելիքներով ու կարողություններով նպաստել գիլդիայի նպատակների եւ խնդիրների իրագործմանը:
Առաջին ստեղծագործական հանդիպումը, որ տեղի ունեցավ նախաձեռնող խմբի հավաքից անմիջապես հետո, կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի եւ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի սպասված հանդիպումն էր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողության, ստեղծագործող երիտասարդության հետ, որից հետո էլ Մհեր Մկրտչյանն ու երիտասարդները շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց ունեցան կինոյի, կինոյի խնդիրների, մասնագիտական բազմաթիվ դրսեւորումների շուրջ:
Իսկ երիտասարդության ակտիվությունն ու ապագայի նկատառումները եւս մեկ անգամ խոսեցին այն մասին, որ կինոմթնոլորտի ու կինոմիջավայրի վերադարձը Գյումրի եւ Շիրակի տարածաշրջան կարող է նոր ազդակներ հաղորդել ստեղծագործական կյանքին»:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03