Անկախ պետականության օրոք պետական ապարատում կատարված ցանկացած փոփոխություն պետք է ունենա մեկ նպատակ՝ ավելի հզորացնել ազգային կառույցները, որովհետեւ մենք շրջապատված ենք գերազգային պետություններով, եւ երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիր ունենք: Այս մասին այսօր «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, այդ երեք հարեւաններից Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ, անսքող ուղղակի ջարդարարությամբ, վանդալիզմով է զբաղված պետական մակարդակով: «Օրինակ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առնթեր կառույց էր: Այն շատ բարձր կարգավիճակ ուներ ու դա այն դեպքում, երբ մենք անկախ պետության կարգավիճակ չունեինք: Շատ տրամաբանական էր, որ Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո նվազագույնը այդ համար մեկ կառույցի կարգավիճակը կբարձրանար»,-ասաց Սամվել Կարապետյանը՝ հիշելով Չերչիլի խոսքերը, որ երբ նրան պատերազմի ժամանակ առաջարկում են նվազեցնել մշակույթին ուղղվող ծախսերը, նա պատասխանել է՝ այդ դեպքում՝ մենք ինչի՞ համար ենք կռվում: «Մենք վերջապես ունեցանք անկախ պետականություն եւ հանկարծ Մշակույթի նախարարությունը իջեցվում է գործակալության մակարդակի: Սա անտրամաբանական է: Սա ես չգիտեմ, իսկապես վերագրենք տգիտության, թե միտում կա: Փաստն այն է, որ երկրի, ազգի ողնաշարը պահող կառույցը շատ ավելի ցածր կարգավիճակ ենք տալիս: Մշակույթը բավական երկար ճահճացած վիճակում է ապրել և հիմա երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո հույսեր են արթնացել: Ինձ մոտ ևս հույսեր են արթնացել ազգային դաշտում ողնաշարը պնդեցնելու, շտկելու, և մեկ էլ հանկարծ որոշում են Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները օպտիմալացնել: Կամ ինչպե՞ս կարող է Սփյուռքի նման կարևոր կառույցը դուրս գալ, երբ երկրի բնակչության 3/4-ը դրսում է: Գուցե լավ չէր աշխատում, բայց այդ դեպքում պետք է ձևեր գտնել այն հզորացնելու համար։ Սրանք լրջագույն խնդիրներ են և հույս ունեմ, որ այդ կառույցները պետք է հզորանան․ մենք իրավունք չունենք մեզ այդպես պահելու: Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթանակի, և կառույցը կհզորանա, չպետք է թուլանա, իրավունք չունենք»,- ընդգծեց հուշարձանագետը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44